Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ինչի՞ մեջ է մեղադրվում Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի եւ ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի կողմից առերեւույթ յուրացումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Արմեն Ուլիխանյանը, 2012 թվականի մայիսի 21-ից մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով, խոշոր չափերի առերեւույթ յուրացումներ է կատարել:


Մասնավորապես՝ նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի հետ՝ որոշել է վարչական շրջանի տարածքում 2016 թվականի ապրիլի 7-ին «Մայրության եւ գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման եւ անցկացման համար նախատեսված գումարը:

Այդ նպատակով կազմվել է կեղծ փաստաթուղթ, այն է՝ հանձնման-ընդունման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի՝ ռեստորանում իբրեւ թե կազմակերպվել եւ անցկացվել է միջոցառում, սակայն այն իրականում տեղի չի ունեցել, որի արդյունքում վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է միջոցառման կազմակերպման եւ անցկացման համար նախատեսված խոշոր չափի գումարը՝ համայնքին պատճառելով գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարված առերեւույթ այլ չարաշահումներ եւս:

Այսպես՝ 2018 թվականի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի եւ թվով 7 կազմակերպությունների միջեւ կնքված պայմանագրերի համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանի համար ձեռք են բերվել տարբեր տեսակի շինանյութեր, նստարաններ, ճոճանակներ եւ զրուցարաններ, սակայն պարզ չէ, թե երբ եւ ովքեր են ստացել նշված ապրանքատեսակները: Ապրանքների ձեռք բերումը հավաստող փաստաթղթերը ստորագրությամբ հաստատվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից, սակայն չեն կնքվել, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից միջոցառումներ չեն ձեռնարկվել ստացված ապրանքանյութական արժեքների նպատակային, ատդյունավետ օգտագործման ուղղությամբ, ինչպես նաեւ չեն ապահովվել դրանց օգտագործումը /ծախսը/ հավաստող համապատասխան հիմնավոր փաստաթղթեր:

Պարզվել է նաեւ, որ անհամապատասխանություններ են հայտնաբերվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում գույքի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքում, այն է՝ հիմնական միջոցների գույքագրման արդյունքներով ստեղծված հանձնաժողովի կողմից հաշվառվել է պակասորդ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաեւ՝ Նորք Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից առերեւույթ կատարված յուրացումների վերաբերյալ: 2010 թվականի մայիսի 31-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով գրենական պիտույքների ձեռքբերման եւ բաշխման գործընթացի պատասխանատու անձ` վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տարբեր բաժիններին տրամադրված «A4» ձեւաչափի թղթերի քանակի վերաբերյալ. ուռճացնելով դրանց քանակը՝ իրականում ավելի քիչ քանակի թուղթ է տրամադրել բաժիններին, իսկ թղթի՝ բաժիններին չտրամադրված ընդհանուր խոշոր չափ կազմող մասը յուրացրել է՝ համայնքին պատճառելով գույքային վնաս:

Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, եւ որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու եւ համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են աշխատակազմի աշխատակիցներ, կատարվել խուզարկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: