Հատուկ կրթահամալիրը տնօրեն չի ունենա, մինչև նախարարի թեկնածուն հավաստագիր չստանա
«Հրապարակը» գրում է. «Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին, նշանակել էր ժամանակավոր պաշտոնակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները, և տնօրեն դառնա իր հովանավորյալ Լուսինե Բաբայանը։
Սակայն բանն այն է, որ նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք, ինչի պատճառով էլ, փաստորեն, մրցույթը չի կայացել և կձգվի այնքան ժամանակ, մինչև տնօրենի «տեղապահը» չստանա հավաստագիր։ Իսկ աուդիտը, փաստորեն, տվել է իր արդյունքը, և նախկին տնօրենը չի առաջադրվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար