«Սպայկան» մթերումներ անելու է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեսակետ կա, որ «Սպայկայի» եւ ցեմենտի շուկայում տեղի ունեցող գործընթացները բիզնեսի վերաբաշխման նպատակ ունեն․ համաձա՞յն եք՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանին։ «Ոչ, չեմ կիսում, անհիմն կարծիք է»:
Տեղեկություն կա, որ արդեն «Սպայկային» փոխարինող կա, բայց կկարողանա՞ այս կարճ ժամկետում կազմակերպել մթերումները, որ գյուղացին չտուժի։ «Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում»։ Ես վարչապետ չեմ, որ առաջարկ անեմ։ «Ի՞նչ եք կարծում` բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն մի քանի հարյուր աշխատող եւ կարող են այդ մարդկանց հանել փողոց, նորմա՞լ է, որ հարկեր չտան ու պետության հետ շանտաժի լեզվով խոսեն»:
Իսկ չէ՞ր կարելի այնպիսի տարբերակով լուծել հարցը, որ մթերման սեզոնից առաջ գյուղացին, որն առանց այն էլ ապրուստ չունի, որի «ուղեղում աղքատություն է տիրում», չտուժի իշխանություն-սեփականատեր «վեճերից»: «Ես կարծում եմ` մթերումներ լինելու են, եւ այդ նույն «Սպայկան» էլ մթերումներ անելու է»:
Իսկ որ չարե՞ց, ինչո՞ւ եք այդքան վստահ։ «Այդ ժամանակ կխոսենք»:
Ի դեպ, տեղեկություն կա, որ կլինկերի համար էլ դաշտը բացվում է հանրապետական Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու` Դավիթի համար։ «Ձեզանից եմ լսում նման տեղեկություն. մեր իշխանության ժամանակ չի կարող որեւէ մեկի համար դաշտ բացվել կամ փակվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար