Grenke Сhess Сlassic․ Արոնյանը 38 քայլում հաղթեց Սվիդլերին
Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ առավելության հասավ 38 քայլում։ Տուրի մյուս պարտիաները շարունակվում են։
Արոնյանը 2,5 միավորով հավասարվեց Սվիդլերին։ Նույնքան միավոր ունի նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որն այս տուրում մրցում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։
Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, չորրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 1։0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Մրցաշարային դրությունը երեք տուրից հետո. Կարլսեն, Սվիդլեր՝ 2,5-ական միավոր, Կարուանա, Անանդ՝ 2-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 1,5-ական, Վալյեխո, Մեյեր, Նայդիչ՝ 1-ական, Կեյմեր՝ 0։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն