Քաղաքապետարանը մոտ օրերս կգործարկի «Ակտիվ քաղաքացի» օնլայն հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանրաքվեներ անցկացնել. Հայկ Մարության
Քաղաքապետարանը մոտ օրերս կգործարկի «Ակտիվ քաղաքացի» աշխատանքային անվանմամբ օնլայն հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանրաքվեներ անցկացնել: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Բնականաբար, հանրաքվե անցկացնելը բավականին մեծ գումար է պահանջում բյուջեից, դրա համար մենք այս պահին ստեղծում ենք օնլայն հարթակ, որտեղ մենք հնարավորություն կունենանք անվճար հանրաքվեներ անցկացնել»,- հայտնեց քաղաքապետը:
Այս կամ այն հարցի վերաբերյալ համայնքային հանրաքվեներ անցկացնելը քաղաքապետի նախընտրական խոստումներից էր:
«Դա լինելու է հարթակ, որտեղ գրանցված են լինելու քաղաքացիները և մասնակցելու են քվեարկությունների, տարբեր հարցադրումների, որոնք կառաջարկի Երևանի քաղաքապետարանը: Համայնքի բոլոր բնակիչներին ամբողջ Հայաստանում հասանելի է լինելու հարթակը: Նաև այդ հարթակի միջոցով ստանալու ենք քաղաքացիների առաջարկները, զարգացման ծրագրեր: Մոտ օրերս այն կգործի»,- ասաց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար