Նորագավիթի ավտոմաքսատան նորանշանակ պետը Փաշինյանի վարորդի ազգականը չէ. ՊԵԿ-ը հերքում է տեղեկությունը
Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Նորագավիթի ավտոմաքսատան պետ նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց խոսնակ Լուսինե Մկրտչյանը:
Նշենք, որ Նորագավիթի մաքսատան աշխատանքները համակարգում է Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալը:
«Շրջանառվող տեղեկությունը ճիշտ չէ: ՄԾ փոխգնդապետ Գեղամ Սարմազյանը, որը ՊԵԿ նախագահի հրամանով ապրիլի 15-ին նշանակվել է Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ, վարչապետ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան չէ։ Նա համակարգում վաղուց է աշխատում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ»,- ասաց Լուսինե Մկրտչյանը։
Նշենք, որ Արարատյան մաքսատուն-վարչության պետի արդեն նախկին տեղակալ Հայկ Միրզոյանը աշխատանքից ազատման դիմում գրել էր ինքնակամ, վարչապետի՝ մաքսակետ այցելելուց հետո:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի մաքսատուն՝ տեղում ծանոթանալու մաքսատան հնարավորություններին: Նա, տեսնելով տարածքի ոչ մաքուր վիճակը, ինչպես նաև ՀՀ պետական խորհրդանիշ դրոշը մի անկյունում նետված, հայտարարել էր. «ՊԵԿ-ում պարգևավճարը կրճատեք ու տարածքը մաքրեք, իսկ ովքեր այս սենյակում աշխատել են դրոշի այս պայմաններում, բոլորը հեռացվեն աշխատանքից»։ Վարչապետի այս հայտարարությունից հետո այդտեղ աշխատող ՊԵԿ աշխատակիցը և Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալը ազատման դիմում էին գրել:


















































Վճարիր հարկերդ, քնիր հանգիստ եւ մուշ-մուշ
Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող մեքենաների մաքսային ձեւակերպումները իրականացվելու են Գյումրիում
Ի՞նչ պետք է իմանա բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ եւ հեծանիվ ներմուծողը. ՊԵԿ-ի պարզաբանումը
Երգիչներին հարկելու գործընթացում ՊԵԿ-ն անցել է կոշտ միջոցների. (տեսանյութ)
Պարգևատրումներ եղել են այս ամիս, լինելու են նաև առաջիկայում․ Դավիթ Անանյան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն