Պարգևատրումներ եղել են այս ամիս, լինելու են նաև առաջիկայում․ Դավիթ Անանյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հարցերը բազմաթիվ էին, բայց ավելի շատ զրույցի անհրաժեշտություն կար, իսկ հարցերը Հարկային օրենսգրքի հետ կապված մտահոգություններից էին բխում, ինչպես նաև տնտեսական հեղափոխության։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ԲՀԿ-ի հետ հանդիպման ավարտից հետո։
«Զրույցն ավելի շատ ոչ թե ՊԵԿ շրջանակում էր, այլ տնտեսական իրավիճակ, կառավարություն-տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունների և այլն»,- տեղեկացրեց նա։
Հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված հարկային արտոնությունների առաջարկ եղավ, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Բացարձակ ոչ, նման բան չի եղել, պարոն Ծառուկյանի բիզնեսին անդրադարձ չի եղել։ Մեր զրույցը բավականին հաճելի էր, քննադատություններ հնչեցին ՊԵԿ-ի այս կամ այն գործառույթների հետ կապած և այլն»։
ՊԵԿ նախագահը, խոսելով պարգևավճարների մասին, որը հանրային քննադատություններից հետո էլ շարունակվում է, նշեց․ «Հասարակական աղմուկ չէի ասի, եկեք դրա անունը դնենք հանրային վրդովմունք: Բայց մենք որոշակի վերադասավորումներ ենք արել, այսօր մենք ոչ թե որպես պարգևավճարներ ենք տալիս, այլ համարեք, որ դրանք աշխատավարձի հավելավճարներ են, որպես արժանապատիվ վարձատրություն տալու մեխանիզմ։ Այո՛, պարգևատրումներ եղել են այս ամիս, լինելու են նաև առաջիկայում, բայց լինելու են խելամտության շրջանակում»։


















































Վճարիր հարկերդ, քնիր հանգիստ եւ մուշ-մուշ
Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող մեքենաների մաքսային ձեւակերպումները իրականացվելու են Գյումրիում
Ի՞նչ պետք է իմանա բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ եւ հեծանիվ ներմուծողը. ՊԵԿ-ի պարզաբանումը
Երգիչներին հարկելու գործընթացում ՊԵԿ-ն անցել է կոշտ միջոցների. (տեսանյութ)
Նորագավիթի ավտոմաքսատան նորանշանակ պետը Փաշինյանի վարորդի ազգականը չէ. ՊԵԿ-ը հերքում է տեղեկությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն