Grenke Сhess Сlassic ․ Լեւոն Արոնյանի երրորդ ոչ ոքին
Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ եւ 31-րդ քայլում բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Լեւոն Արոնյանն ունի 1,5 միավոր։
Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) եւ գերմանացի Գեորգ Մեյերի հետ:
Այս տուրում արդեն ավարտվել է նաեւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի եւ գերմանացի Գեորգ Մեյերի պարտիան։ Հաղթել է Սվիդլերը։ Մյուս պարտիաները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, երրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)՝ 0,5։0,5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 1։0
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)
Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Մրցաշարային դրությունը երկու տուրից հետո. Կարլսեն՝ 2 միավոր, Սվիդլեր, Անանդ՝ 1.5-ական, Արոնյան, Մեյեր, Վաշյե-Լագրավ, Կարուանա՝ 1-ական, Վալյեխո, Նայդիչ՝ 0.5-ական, Կեյմեր՝ 0: