Իմ ու վարչապետի դժգոհությունը չի կարող պատճառ դառնալ «Կիսաբաց լուսամուտների» փակման համար. Հակոբյան
Ես էլ եմ պարբերաբար դժգոհում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումից, որը մեր տանը դիտվող հաղորդումների ցանկում չկա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ լինելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մակարդակից, հիմա ինչ ճակատագիր է սպասում այդ հաղորդմանը։
«Բայց մի բան է դժգոհելը, մեկ այլ բան է օրենսդրական կարգավորում տալը, որովհետեւ լինելով շատ ցածր որակի եւ ցածր խավի ներկայացուցիչների ի ցույց դնելով, բայց մեր իրավական վարչությունը չի գտել այդ հաղորդման մեջ օրենքի խախտումներ։ Մեր գործունեության մեջ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե մեր ճաշակով, այլ միմիայն օրենքով»,– ասաց նա։
Հակոբյանը նաեւ նշեց, որ որոշ պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում՝ մեղմացնելու այդպիսի հաղորդումների հետեւանքները։
«Իմ, վարչապետի եւ հասարակության նույնիսկ արդարացված դժգոհությունները չի կարող իրավական հետեւությունների հիմք դառնալ»,– ասաց Հակոբյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար