ԵԽԽՎ–ի հայտարարությունը Ցեղասպանության դատապարտման հարցում ԱԺ դիվանագիտության ձեռքբերումներից է. Հովհաննիսյան
Չորս տարի առաջ այս օրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԵԽԽՎ պատվիրակները գրավոր հայտարարություն տարածեցին՝ հիշատակի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին եւ դատապարտելով մարդկության դեմ ուղղված հանցագործությունները եւ ցեղասպանությունը։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը։
« Հայտարարությունը ստորագրել էին 174 պատվիրակներ, եւ ինչը հատկապես կարեւոր էր՝ ԵԽԽՎ ԲՈԼՈՐ հանձնաժողովների եւ ԲՈԼՈՐ քաղաքական խմբերի ղեկավարները։ ԵԽԽՎ պատմության մեջ գրեթե բացակայում է նման դեպք, երբ գրավոր հայտարարության տակ ստորագրի այս քանակությամբ պատվիրակ 41 անդամ երկրից (այդ թվում՝ Թուրքիայից)` բոլոր քաղաքական խմբերով ու հանձնաժողովների ղեկավարներով։ Պատիվ եմ համարում, որ այդ ստորագրություններից շուրջ 100-ը հավաքելու համար առանձին-առաձին աշխատել ու բանակցել էի պատվիրակներից յուրաքանչյուրի հետ։
Հարկ է արժանին մատուցել այդ ժամանակվա ԵԽԽՎ պատվիրակությանը՝ Հերմինե Նաղդալյան, Նաիրա Զոհրաբյան, Նաիրա Կարապետյան, Վահան Բաբայան, Լեւոն Զուրաբյան, Արմեն Ռուստամյան, Մհեր Շահգելդյան եւ ԱԳՆ այն պատասխանատուներին, ովքեր ներգրավված էին այս աշխատանքներում։
Մինչ նոր իշխանությունները քննարկում են այն հարցը, թե արդյոք ԵԽԽՎ-ն որեւէ մանդատ ունի Հայոց ցեղասպանության հարցում, խոսել թե չխոսել այնտեղ, այս հայտարարությունը համարում եմ Ցեղասպանության դատապարտման հարցում մեր խորհրդարանական դիվանագիտության կարեւոր ձեռքբերումներից մեկը, որը կերտված հաջողության պատմություն է»,– գրել է Հովհաննիսյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար