Դավիթ Սանասարյանին փոխարինում է Ալբերտ Աբգարյանը
Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորություններն պաշտոնապես դադարեցված են։ Նրան փոխարինում է նախկին 3 տեղակալներից Ալբերտ Աբգարյանը։
hraparak.am-ի հետ զրույցում վերջինս հաստատեց տեղեկությունը։ Հարցին, թե ինչու է հատկապես ինքը փոխարինում Սանասարյանին, Ալբերտ Աբգարյանը, պատասխանեց՝ ասելով, որ ըստ կարգի՝ ՊՎԾ պետի բացակայության պարագայում փոխարինում է 1-ին տեղակալը, իսկ 1-ին տեղակալ չլինելու դեպքում, այն տեղակալը, որը ավելի երկար է պաշտոնավարում։ Քանի որ ՊՎԾ-ում չկա 1-ին տեղակալ, այդ պարտականությունները դրված են Աբգարյանի վրա, որը մյուս տեղակալներից՝ Ռաֆայել Զաքարյանից ու Արգիշտի Քյարամյանից ավելի երկար է պաշտոնավարում։
Ալբերտ Աբգարյանը մասնագիտությամբ իրավաբան է, երկար տարիներ աշխատել է նախագահականում, հաշմանդամություն ունի՝ կույր է։
Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Տեղեկացանք, որ Դավիթ Սանասարյանը հեռանալուց աշխատակիցների հետ հանդիպում չի ունեցել։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար