Մանախին զինաթափողը ստացել է թիվ 1 ինտերնատի տնօրենի ԺՊ-ի պաշտոնը
2017 թ․ ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին, «Ելքի» անդամներ Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Սարգսյանի վրա քարոզչության ժամանակ հարձակված ոչ անհայտ՝ Մանախին զինաթափած անձը՝ Գառնիկ Վարդանյանը, պաշտոն է ստացել՝ դառնալով թիվ 1 ինտերնատ ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար։
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Սարգսյանին նման ծառայություններ մատուցած անձը պաշտոն է ստացել, ո՞վ է իրեն աշխատանք առաջարկել, վերջինս ասաց․ «Աշխատանքի թափուր հաստիքի մասին իմացել եմ նախարարությունից, դիմել մրցույթին մասնակցելու համար, բայց քանի որ նախկին տնօրենի հետ կապված դատական գործեր կան, և մրցույթը հետաձգվում է, նշանակեցին ԺՊ, մինչև որ հասկանան՝ ինչ է կատարվում»:
Գառնիկ Վարդանյանը հունահռոմեական ոճի ըմբիշ է, ՔՊ անդամ է, 2017-ի Մանախի դեպքերից հետո։ Մեզ հետ զրույցում նա նաև ասաց, որ պետական համակարգում աշխատելու փորձ նախկինում չի ունեցել, սակայն մինչ այդ աշխատել է որպես անհատ ձեռնարկատեր ու, առհասարակ, «օգնություն ցուցաբերել եմ բոլոր համակարգերում»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար