Դարձյալ Արարատ Միրզոյանի հեռուստացույցի մասին. ինչպես է նա հեռուստացույց գնել
ԱԺ-ում այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ապառիկները փակել է, թե՞ ոչ: Արարատ Միրզոյանը լրագրողներին ասաց, որ ապառիկներ, վարկեր ունեցել է և հիմա էլ ունի: Նա նաև պարզաբանում մտցրեց.
«Իմ հաշիվների վրա կալանք էր դրվել, որովհետև ավտոմեքենայի ոչ ճիշտ կայանման համար տուգանք էր եկել, ժամանակին չէինք վճարել, և ԴԱՀԿ-ն իմ հաշվին կալանք էր դրել, և երբ ես ուզում էի այլ ապառիկ վերցնեի, տվյալ բանկը մերժել էր տեղեկություն տալ», – պարզաբանեց Արարատ Միրզոյանը:
Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե ինչու՞ է ապառիկով գնում, եթե իր աշխատավարձը բավականին բարձր է ու կարող է նաև կանխիկ գնել: ԱԺ նախագահը պատասխանեց՝
«Եթե հիշում եք, ես այդ մասին խոսեցի այն ժամանակ, երբ վարչապետն ասում էր, որ այդպես հարմար է, և մարդիկ աշխարհում այդպես են անում՝ կանխիկով չեն առնում և առնում են ապառիկով: Այդպես հարմար է շատ, և նույն տրամաբանությամբ ես փորձում էի հեռուստացույց առնել: Եթե ձեզ շատ հետաքրքիրա, ասեմ, որ ստիպված եղա կանխիկով առնել հեռուստացույցը, երկրորդ՝ տուգանքները վճարել եմ, և ես վատ վարկային պատմություն չունեմ»:


















































Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի իրականացման շրջանակի մասին
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն. Միրզոյան
Հարցեր կան, աշխատանք կա առջեւում, շատ անելիք կա. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար