Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Ի՞նչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսում վարչապետը. կուտակային կենսաթոշակային համակարգի 5 տոկոսը 2,5 տոկոս դարձնելո՞ւ

«168 ժամը» գրում է. «Մոտենում է իշխանափոխության մեկ տարին։ Թավշյա հեղափոխության ձեռքբերումների առումով նոր իշխանությունը հպարտանալու շատ բան չունի։ Հասարակությունը շարունակում է նույնքան վատ ապրել, ինչպես մինչև իշխանափոխությունը։ Ավելին՝ սոցիալական վիճակը Հայաստանում մի բան էլ վատացել է։ Մարդիկ ոչ միայն չեն զգում, այլև չեն տեսնում այն տնտեսական ու սոցիալական ձեռքբերումները, որոնք խոստանում էին թավշյա հեղափոխության առաջնորդները։

Ու հիմա ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի համոզել, որ կատարել է իր տված խոստումները, դրանից իրականությունը չի փոխվում։ Հեղափոխության օրերին փողոց դուրս եկած քաղաքացիներին վստահեցնում էին, որ իշխանափոխությունից հետո լավ են ապրելու։ Բայց այդ հույսերն այդպես էլ չեն արդարանում։ Այն, ինչ ներկայացվում է կառավարության ձեռքբերումների առումով, շատ հեռու է իրականությունից։

Հեղափոխության օրերին ահա թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման մասին։

«Ես այսօր այս հանրահավաքի առաջ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Սերժի հեռացումից հետո պետական աշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում` ընտանիք պահելու համար։ Բայց սա չի նշանակում, թե միայն նրանց աշխատավարձը պիտի բարձրացվի»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է անցած տարվա ապրիլի 19-ին կայացած հանրահավաքում։

Դրանից մեկ տարի անց փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե խոստումը կատարվել է։

«Բարձրացել է շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ»,- ֆեսբյուքյան իր էջում գրում է Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսում վարչապետը։ Կուտակային կենսաթոշակների համակարգի պարտադիր 5 տոկոսը 2,5 տոկոս դարձնե՞լն է աշխատավարձի բարձրացումը։ Եթե սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած աշխատավարձի բարձրացումը, ապա այլ բան անիմաստ է ասել։

Մի՞թե այդ 2,5 տոկոսն էր պակասում պետական համակարգում ընդգրկված քաղաքացիներին, որպեսզի այլևս շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեին բետոն թափել սրա-նրա հայաթում` ընտանիք պահելու համար։

Իսկ մնացած 300-350 հազար աշխատողնե՞րը։ Թե՞ նրանց չէր վերաբերում աշխատավարձերի բարձրացման խոստումը։ Ավելին՝ նույն կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու պատճառով բազմաթիվ աշխատող քաղաքացիների փաստացի եկամուտները նույնիսկ նվազել են։ Ինչո՞ւ սրա մասին ոչինչ չի ասվում։

Ու որքան էլ վարչապետը հայտարարի աշխատավարձերի բարձրացման ոլորտում իր կառավարության լուրջ ձեռքբերումների կամ ոստիկանության ու պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերի 20-30 տոկոս աճի մասին, միևնույն է, պաշտոնական ցուցանիշներն այլ բան են ասում։ Վիճակագրական ծառայության տվյալները փաստում են, որ վերջին մեկ տարում Հայաստանում միջին աշխատավարձը պետական համակարգում բարձրացել է ընդամենը 2,6 տոկոսով։

Սա աշխատավարձի բնականոն աճ է, որն ամեն տարի էլ լինում է, և դա կառավարության ղեկավարի շնորհքը չէ։ Ավելին, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարվա սկզբին աշխատավարձերի աճի տեմպը նույնիսկ նվազել է։ Այն շատ ավելի ցածր է, քան մինչև իշխանափոխությունն էր։

«Այս տարվա հուլիսի 1-ից բարձրանում է՝ զինվորականների, սեպտեմբերի 1-ից` ուսուցիչների աշխատավարձը»,- ասում է վարչապետը։

Խոսքն աշխատավարձի 10 տոկոս ավելացման մասին է, որը, դեռ հայտնի չէ՝ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Չնայած, եթե նույնիսկ այդպես լինի, հազիվ թե կարելի է կարծել, որ դրանով լուրջ խնդիր է լուծվում։ 5 կամ 10 հազար դրամը մեծ բան չի փոխում այդ մարդկանց սոցիալական վիճակի մեջ։ Առավել ևս, եթե հաշվի առնենք գնաճի այն տեմպը, որը կա հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: