Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գարեգին Բաղրամյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Գարեգին Բաղրամյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությունն առաջակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար