Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու վերաբերյալ
Հանրապետության Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու վերաբերյալ։
Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-21-Ա կարգադրության 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մինչեւ ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ (Երեւան, «Հանրապետության տուն», Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով ([email protected]) կարող են ներկայացնել Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող հետեւյալ փաստաթղթերը՝
1) դիմումը (ձեւ N1),
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը,
4) հայերենին տիրապետելու վերաբերյալ պահանջի բավարարումը հավաստող փաստաթուղթը,
5) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
6) կենսագրական տվյալները պարունակող թերթիկը (ձեւ N2),
7) մասնագիտական աշխատանքի՝ իրավաբանի որակավորում ստանալուց հետո իրավունքի ոլորտում իրականացրած մասնագիտական գործունեության առնվազն տասնհինգ տարվա փորձառությունը հավաստող փաստաթղթերի պատճենները,
8) բարձր մասնագիտական որակները հավաստող այլ փաստաթղթերը (առկայության դեպքում):
Հավակնորդների կողմից ներկայացված բոլոր դիմումներն ու փաստաթղթերը Հանրապետության նախագահը ընդունելու է ի գիտություն՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թափուր հաստիքը համալրելու համար ցանկություն ցուցաբերած անձանց վերաբերյալ տեղեկատվություն:
Դիմումի ձեւը այստեղ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար