Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Վարչապետը չպետք է գնահատական տա՝ ինքը քաղբանտարկյա՞լ է եղել, թե՞ ոչ. դատավոր Ալ․ Ազարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության իրավունքով կալանքից ազատ արձակած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին hraparak.am-ը հարցրել է՝ դատական համակարգում կարծում են, որ սխալ էր այդ հիմքով ազատ արձակելը, դա փակուղի մտցրեց ՀՔԾ-ին, այ, որոշումից հետո, ըստ էության, պետք է կարճվեր Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործը, իսկ իշխանությունն այդ քայլին չէր գնա, ուստի ճիշտ կլիներ կալանքը փոխել մեկ այլ հիմքով, թեկուզ՝ գրավով։ Դա էր պատճառը, որ Ազարյանի որոշումը բեկանվեց, եւ հաջորդ ատյաններն այլեւս չհամարձակվեցին դեմ գնալ իշխանական կամքին ու հաստատեցին կալանքի որոշումը։ Նա հրաժարվեց մեկնաբանել իր որոշումը․ «Չեմ կարող մեկնաբանել այլ կարծիքներ, բացի այն, ինչ գրել եմ որոշման մեջ, ուրիշ ավելացնելու բան չունեմ»:

- Եթե հնարավորություն լիներ կրկին քննելու այդ միջնորդությունը, նորից նույն որոշո՞ւմը կկայացնեիք:

- Այո:

- Պարոն Ազարյան, Ձեր որոշումից հետո դատարաններն իրար հետեւից հակառակ որոշումներն են կայացնում՝ կալանքի տակ թողնելով Քոչարյանին: Ինչո՞վ են պայմանավորված հակասական որոշումները, դատավորների շրջանում համարձակության պակա՞ս կա:

- Ես չեմ կարող ասել, ուրիշի փոխարեն ինչպե՞ս կարծիք հայտնեմ: Նույնիսկ էթիկայի կանոններից ելնելով չեմ կարող գնահատական տալ: Քանի ես դատավոր եմ, ես չեմ կարող որպես իրավաբան հանդես գալ, համենայնդեպս՝ այս ժամանակահատվածում:

- Դեռեւս անցած տարվա աշնանից դատարանները հասարակական հնչեղություն ունեցող գործերով կայացնում էին որոշումներ, որոնք որոշակիորեն չէին բխում իշխանության դիրքորոշումից, այս տարի կարծես հակառակ գործընթացն է գնում: Լինելով համակարգի մի մասը՝ ի՞նչ կարող եք ասել՝ դատական համակարգը վախի մե՞ջ է, ճնշումնե՞ր կան դատարանների վրա:

- Ես կարող եմ միայն ինձ համար պատասխանել. ես վախի մթնոլորտ չեմ ունեցել, չունեմ եւ դժվար էլ հետագայում ունենամ, բայց մյուսների մասով, թե վախի մթնոլորտ կա համակարգում, չեմ կարող ասել:

- Ձեր գործընկերների վրա ճնշումներ չե՞ք նկատում:

- Ոչ:

- Ձեր հայտնի որոշումից հետո հասարակական ճնշումներ եղան Ձեր ուղղությամբ, Դուք չե՞ք ընկճվել դրանից:

- Ընդհանրապես, ցանկացած անմակարդակ մարդու ելույթ, նույնիսկ եթե նա պաշտոնատար անձ է, ինձ վրա չի կարող ազդել:

- Հիմա, Ձեր կարծիքով, դատական համակարգն անկա՞խ է:

- Միշտ անկախ է եղել, նկատի ունեմ՝ վերջին ժամանակահատվածում անկախ է եղել:

- Նախկին իշխանությունների օրո՞ք էլ, որովհետեւ շատ են ասում՝ անցյալում քաղբանտարկյալներ կային, քաղաքական հրահանգներ էին իջեցվում դատարանների վրա:

- Իսկ ովքե՞ր են քաղբանտարկյալները, մի հատ ասեք՝ ես էլ հասկանամ, չափանիշն ո՞վ է որոշում, բացի Եվրոպական դատարանից, ես չգիտեմ, ինչ-որ իրավապաշտպա՞ն է որոշում «քաղբանտարկյալ» հասկացությունը:

- Դե, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է բազմիցս իր վերաբերյալ ասել, որ ինքը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել:

- Մարտի 1-ի գործին ծանոթ չեմ, կոնկրետ իր գործին ծանոթ չեմ, չեմ կարող ասել՝ քաղբանտարկյա՞լ է եղել, թե՞ ոչ, սակայն նորից եմ կրկնում՝ վարչապետի քաղբանտարկյալ լինել-չլինելու գնահատականը, համենայնդեպս, ինքը չպիտի տա:

- Հիմքեր այժմ կա՞ն Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու:

- Ես չեմ կարող պատասխանել, իրավունք չունեմ այդ հարցին պատասխանելու: Ես տեսել եմ հիմքերը, երբ գործն ինձ մոտ էր, ես այդ հիմքերի առկայության պայմաններում կայացրել եմ այն որոշումը, որը կայացրել եմ, եւ գտնում եմ, որ ճիշտ եմ արել:

- Դատավորների միությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Ձեր կարծիքով, այստեղ անելիք ունե՞ն, որ անկախանան դատարանները, որովհետեւ հիմա էլ Քոչարյանի պաշտպաններն են ասում, որ քաղաքական հրահանգներ կան:

- Ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ Դատարանների միությունն ընդհանրապես չարձագանքեցի իմ նկատմամբ տեղի ունեցած ճնշումներին, նույնիսկ սպառնալիքներ եղան: Եթե անելիք ունի, թող անի, տեսնենք՝ ընդունա՞կ են ինչ-որ բանի, թե՞ ոչ:

- Որո՞նք են այն քայլերը, որ պետք է անեն այդ մարմինները՝ անաչառություն ապահովելու, դատական համակարգի անկախությանը նպաստելու համար:

- Մի օրինակ բերեմ. Դավիթ Բալայանի կողմից երբ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվեց գրավ, եւ դրանից հետո պարոն Բալայանը ենթարկվեց հասարակական ճնշումների, եթե չեմ սխալվում, Դատարանների միությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ մոտավորապես միտք արտահայտեց, որ սահմանն արդեն հատել են՝ չի կարելի, դես-դեն: Ես զարմացած եմ՝ այդ չափը... այսինքն՝ էն հասարակական ճնշումները, սպառնալիքները, որոնք կիրառվեցին իմ նկատմամբ, չափի մեջ էին, պարոն Բալայանի դեպքում՝ ո՞չ․ դա է ինձ զարմացնում:

- Ինչո՞ւ Դուք սպառնալիքների վերաբերյալ իրավապահ մարմիններին չդիմեցիք՝ կանխելու հետագայում նման վարքագիծը:

- Ուրեմն քրեական գործ հարուցելու հիմքերը մատնանշված են Քրեական դատավարության օրենսգրքով, եւ եթե դատախազությունը չտեսավ այդ գործողությունների մեջ սպառնալիք կամ քրեական գործ հարուցելու հիմքեր, ես էն անձնավորությունը չեմ, որ ինձ պաշտպանելու համար դիմեմ իրավապահ մարմիններին, եթե իրավապահ մարմինները գտել են, որ բացակայել են հիմքերն ու առիթները, թող այդպես գտնեն:

hraparak.am