Ինչպես է 22-ամյա որդին սպանել հորը
ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Բռնակոթում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել տուժողի 22-ամյա որդուն: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվական բաժինը:
ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2019թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում,Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի տներից մեկում տեղի է ունեցել սպանություն:
Նախաքննությամբ պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 1997 թվականին ծնված երիտասարդի և վերջինիս 51-ամյա հոր միջև, որի ժամանակ էլ երիտասարդը խոհանոցային դանակով վնասվածքներ է հասցրել հոր պարանոցին և դեմքին, այնուհետև վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել գլխին, որից հետո մեկ այլ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել նաև կրծքավանդակին:
Արդյունքում՝ տղամարդը մահացել էր՝ դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի բութ, սուր, թափանցող և չթափանցող վնասվածքներից առաջացած տրավմատիկ և հեմոռագիկ շոկից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1997 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար