ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի քանի նախագիծ
Ազգային ժողովը նիստը սկսելու մեկնարկին առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված մի քանի օրենքի նախագծեր։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԼՀԿ խմբակցության կողմից։ Նախագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, 2 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց։ Այս նախագծով ԼՀԿ-ն առաջարկում է քաղաքացիներին առաջարկվող միջնորդավորված «վարկ ստանալու օգնությունների» մասին գովազդներն արգելել։
ԱԺ-ն միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 94 կողմ։
Նշենք, որ նախագիծը ենթադրում է դատապարտյալների վիճակի բարելավում:
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 96 կողմ։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 97 կողմ քվեարկությամբ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար