Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը. Օրակարգում ցեմենտի հարցն է (ուղիղ)
Ազգային ժողովը շարունակում է քառօրյայի աշխատանքները։ Քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախագահ Տիգրան Խաչատրյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։
Նշենք, որ ըստ նախարարի՝ ՀՀ-ի շուկայում ներկրված ցեմենտը հիմնականում հարեւան Իրանից էապես ավելի էժան է, քան տեղական արտադրողն ունի իր արտադրողական ծախսերի արդյունքում։ Ըստ այդմ` էլ, ըստ նրա՝ ներկայացված նախագծերով փորձում են պաշտպանական միջոցառում կիրառել ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելու նպատակով:
Նշենք, որ այս հարցում մեծ շահագրգռվածություն ունի ԲՀԿ առաջնորդ, «Արարատցեմենտի» սեփաականատեր Գագիկ Ծառուկյանը: Սակայն նա ցանկանում է, որ տուրք սահմանվի նաեւ ցեմենտի գհումք հանդիսացող կլինկերի վրա:
Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, որ ԱԺ նիստերը շարունակվում են, սակայն դեռ բազմաթիվ հարցեր կան չքննարկված: մասնավորապես, «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ այլ նախագծեր։
Խորհրդարանի քննարկման կներկայացվի նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար