Երեք ժամանոց ֆրակցիայի նիստ. Ճնշե՞լ են կուսակիցներին. «կրքերը կարող են բորբոքվել»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տիկին Մակունց, կիրակի օրը ֆրակցիայի 3 ժամանոց նիստ եք արել, սակայն չեք հրապարակայնացրել․ ինչո՞ւ։ «Դա հերթական նիստ էր, մենք որեւէ պաշտոնյա չէինք հրավիրել․․․ Եթե Ձեզ ինչ-որ բան հետաքրքիր է, եւ այն հրապարակման ենթակա է, հարցրեք՝ կպատասխանեմ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Մեզ պատմեցին, որ հանձնարարականներ են տրվել` ինչպես խոսել, ինչ խոսել, թեեւ երեքշաբթի ԱԺ-ում լեզվակռիվ եղավ։ «Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ֆրակցիայի նիստին ինչ հարցեր են արծարծվել, ապա դրանք առնչվել են արտաքին քաղաքականությանը։ Ընդգծվել է, որ մեր ուղենիշը պետք է լինի այն, ինչ ուղենշում է ԱԳ նախարարությունը։ Ինչ վերաբերում է երեքշաբթի օրը տեղի ունեցածին, ոչ մի վերահսկողությունից դուրս բան չի կատարվել՝ կրքերը կարող են բորբոքվել։
«Իմ քայլի» համար կարեւոր է բալանսավորված, կառուցողական աշխատանքը»: Չե՞ք «ճնշել» այդ օրը ձեր կուսակիցներին։ «Իհարկե` ոչ. կարեւորել ենք հանգամանքը, որ պատգամավորները պետք է բաց լինեն լրատվամիջոցների առաջ, միեւնույն ժամանակ խմբակցության անդամ լինելը ենթադրում է որոշակի կաղապարներ, եւ մենք՝ որպես խմբակցության անդամներ, չենք կարող գործել այնպես, ինչպես եթե լինեինք ազատ մարդիկ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար