Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Խաչատուրովի որդին ու Սուրիկ Խաչատրյանը դատական վեճի մեջ են. առանցքում Մոնումենտի հայտնի դղյակն է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ ապրիլի 18–ին դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ պետք է կայանար Իգոր Խաչատուրովն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Կողմերից, սակայն, դատարան էր ներկայացել միայն Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Մալխասյանը։

Իգոր Խաչատուրովը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է։ Նա հանդիսանում է Մոնումենտի բարձունքում գտնվող հողատարածքի սեփականատերը։ Այդ հողատարածքի հարևանությամբ է կառուցված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Մոնումենտի հայտնի առանձնատունը։ Հարևանները տևական ժամանակ է՝ ընդհանուր հայտարարի չեն գալիս շուրջ 450 քմ հողատարածքի շուրջ, արդյունքում վեճը հասել է դատարան։

Իգոր Խաչատուրովը դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին: Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին:

NEWS.am-ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Մալխասյանը հայտնեց, որ ինքնակամ շինությունը կառուցված է Սուրիկ Խաչատրյանին պատկանող հողամասի վրա:

«Հարակից հողամասը պատկանում է Իգոր Խաչատուրովին։ Հիմնական շինությունը, որով ծանրաբեռնված է Սուրիկ Խաչատրյանի հողատարածքը՝ հողազավթման տեսքով մտել է Իգոր Խաչատուրովի հողամասի մեջ»,- ասաց նա:

Խոսքը, ըստ փաստաբանի, 450 քմ տարածքի մասին է:

Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանի պնդմամբ, սակայն, ժամանակին Իգոր Խաչատուրովի հայրը՝ Յուրի Խաչատուրովը, և Սուրիկ Խաչատրյանը միմյանց հետ պայմանավորվածություն են ունեցել այդ հողատարածքի տնօրինման հետ կապված:

Նույն հիմնավորումը պատասխանողը կողմն ուղարկել է նաև հայցվորին:

«Ի պատասխան մեր գրության, պատասխանողը հայտնել է, որ ժամանակին նրանք պայմանավորվածություն են ունեցել, սակայն դա դատավարական չափորոշիչ չէ, քանի որ յուրաքանչյուր կողմ պետք է ապացուցի իր ներկայացրած փաստերի իրական լինելը, բացի այդ նրանց միջև նման գործարք չի եղել»,- պարզաբանեց Մալխասյանը:

Հարցին, նախքան դատարան դիմելը, արդյոք Իգոր Խաչատուրովն առաջարկե՞լ է Խաչատրյանին քանդել ինքնակամ կառույցը, փաստաբանը պատասխանեց. «Դիմել է ոչ միայն քանդելու, այլև որևէ կերպ բանակցելու՝ ողջամիտ տարբերակով խնդրին լուծում տալու համար, սակայն առ այսօր, որքանով տեղյալ եմ, որևէ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ, այլապես մեր վստահորդը կհրաժարվեր հայցից»:

Փորձեցինք կապ հաստատել նաև պատասխանող կողմի հետ, սակայն Մարտին Զիլֆուղարյանը տևական ժամանակ է՝ մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: