Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ռազմական ուսումնական հաստատություններում ռազմապարեր ներդնելու որոշում կա. ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարարությունում ռազմական ուսումնական հաստատություններում ռազմապարեր ներդնելու որոշում կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Հիմա ծրագիրն է մշակվում, որ կուրսանտների հետ նաեւ ռազմապարերի պարապմունքներն անցկացվեն»,–նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ռազմական պարերը նպաստելու են սպաների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, անհատի ձեւավորմանը, ճիշտ արժեհամակարգին։

Նախաձեռնության հեղինակը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ խոսքը 15 ռազմապարի մասին է: Դրանց թվում են «Յարխուշտա», «Ռոստամ Բազի», «Իշխանաց պար», «Պոզարե», քոչարիների ընտրանին։ Նրա փոխանցմամբ՝ առաջինը կներդրվի Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում. «Արդեն աշխատում ենք թե՛ դասապլանների վրա, թե՛ դասացուցակների վրա, հետագայում կներդրվի ամբողջ բանակում: Սեպտեմբերից կսկսվի դասավանդվել»։

Գագիկ Գինոսյանը համոզմունք հայտնեց, որ ռազմապարերը կնպաստեն հավաքական ոգու ձեւավորմանը. «Հայաստանը, երբ ունեցել է պետականություն եւ կանոնավոր բանակ, ռազմապարը եղել է հայ զինվորի դաստիարակության հիմասյուներից մեկը, որովհետեւ բացի նրանցից, որ պարը միակ մշակույթն է, որ կարողանում են ներդաշնակել հոգին ու մարմինը, այլ նաեւ ինչպես Կոմիտասն է ասում, ցույց է տալիս յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, քաղաքակրթության աստիճանը: Ավելին, ռազմապարերի ժամանակ, երբ զինվորները ձեռք ձեռքի բռնած, ուս ուսի կպած, թիկունք թիկունքի տված պարում են, դա ոչ միայն նրանցից յուրաքանչյուրը ներդաշնակում է իր հոգին, այլ նույն ռիթմիկ նկարագրի մեջ նույն շարժումով, նույն ցատկով, նույն կքանիստով ստեղծվում է նաեւ հավաքական ոգի, անպարտելիության զգացում»:

Նա շեշտեց՝ երկար ժամանակ է՝ ինչ հորդորում էին իշխանություններին ռազմապարեր ներդնել բանակում. «Մենք տարիներ շարունակ հորդորում էինք իշխանություններին, որ ռազմապարերը մտցնեն բանակ, սակայն միայն այս իշխանություններն ականջալուր եղան, չնայած նախորդ իշխանություններն էլ առանձնապես չէին մերժում, ասում էին՝ հետաքրքիր է, բայց գործընթացը տեղից չէր շարժվում։ 10 տարի առաջ եմ առաջին անգամ նման առաջարկով հանդես եկել, որը նախարարին չհասավ, ինչ–որ ատյաններում կորավ, հետո արձագանքել էին, որ ռազմական համալսարանում սիրողական խումբ ստեղծենք։ Սակայն, շատ դեպքերում այն առարկաները, որոնք թվանշանով են, կուրսանտները գերակա են համարում, նրանց վերաբերմունքը սկսում է տկարանալ»։

Գինոսյանը համոզված է, որ ռազմական պարերի ներմուծումը բանակ դրական կազդի բարոյահոգեբանական վիճակի վրա. «Կարեւոր է, որ ռազմապարերը ներդրվեն բանակում՝ դառնալով զինվորի դաստիարակության հիմնասյուներից՝ ինքնության, ոգեղեն եւ ֆիզիկական առումներով»:

Գինոսյանի փոխանցմամբ՝ պիլոտային ծրագրի շրջանակներում նախնական ինքը կդասավանդի պարերը, ապա կվերապատրաստվեն ինստրուկտորներ. «Ուսուցումը սկզբում ես եմ իրականացնելու։ Ես արդեն 3 տասնամյակ է՝ զբաղվում եմ պարերի դասավանդմամբ եւ այն մեթոդիկան, որ ձեւավորվել է, պիլոտային ծրագիրը իրականցվելու է դրանով։ Հետագայում ուսուցիչներ եւ ինստրուկտորներ կվերապատրաստվեն»։

Նա պնդեց՝ ինքն արդեն իսկ մարտի դաշտում զգացել է ռազմապարերի ուժը. «Ժամանակին պարել եմ կռվի դաշտում, շատ լավ հասկանում եմ, թե ինչ ներուժ ունի, ինչ ոգեղենություն է փոխանցում։

Վերջում Գինոսյանն իր խոսքն ամփոփելով՝ նշեց. «Հայոց ռազմապարն արդեն չափահաս է եւ ժամանակն է, որ զորակոչվի բանակ»: