Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Տպավորություն է, որ կառավարությունից ինչ–որ մեկը որոշել է ԳԱԱ շենքը օլիգարխի վաճառել, ընդ որում թաքուն. Փաշինյան

Կարծրատիպերով չենք առաջնորդվել, բայց ստիպված ենք եղել ընդդիմադիր պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ առաջարկը մերժել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում ասաց հարցի զեկուցող ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Կարծրատիպերով չենք առաջնորդվել եւ դա սկզբունք չի եղել։ Բայց ստիպված ենք եղել ընդդիմադիր պատգամավորի առաջարկը մերժել հետեւյալ հիմնավորմամբ՝ պատգամավորը առաջարկում է լրացում կատարել հետեւյալ բովանդակությամբ՝ գիտական գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ԳԱԱ–ին ամրացված գույքը հասարակական կամ պետական կարիքների համար կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով։ ՀՀ կառավարությունը առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ ելնելով մի շարք նկատառումներից՝ մասնավորապես, նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են դիտարկվում բացառիկ, որոնց առկայության պարագայում միայն օրենքով կարող է օտարվել ԳԱԱ–ին ամրացված գույքը, ինչով է պայմանավորված ԳԱԱ–ի առանձնահատկությունը գույքի օտարման կարգավորումների հարցում»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված չեն առանձնահատկությունները, որոնցից ելնելով հարկ է առաջանում ԳԱԱ–ի համար բացառություններ նախատեսել գույքի օտարման կարգում. «Նշված տեղեկության բացակայությունը հնարավորություն չի տալիս լիարժեք գնահատելու ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը եւ հիմնավորվածությունը։ Բացի այդ, ՀՀ ԳԱԱ գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող միակ կառույցը չէ։ Գիտական կազմակերպությունների գույքի օտարման որոշումը իրականացնում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, հետեւաբար կազմակերպության շահերը հաշվի են առնվում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ նախագիծը 2 տարի ուշացել է. «Ես, անկեղծ ասած, երբեմն մի փոքր զարմանում են այն դիսկուրսի տրամաբանության վրա, որ դեռ Հայաստանում շարունակվում է։ Ես այս նախագիծը, որ կարդում եմ, տպավորություն է, որ ինչ–որ մեկը կառավարությունից որոշել է ԳԱԱ շենքը օլիգարխի վաճառել, ընդ որում թաքուն, որ ոչ մեկ դրա մասին չիմանա, եւ հիմա ընդդիմությունը արագի մեջ խնդիրներ է լուծում, որ այդ շենքը պաշտպանի օտարումից։ Հարգելիներս, այդ ժամանակներն անցել են, եւ ես ուզում եմ մեր քաղաքական գործիչներին կոչ անել, որ փախեփախի տրամաբանությունից դուրս գանք, թե բոլորը հավաքված են ինչ–որ տեղից ինչ–որ բան գողանալու, տանելու, մսխելու։ Ես այս նախագիծը ընդհանրապես չեմ հասկանում։ Ինչո՞ւ միայն ԳԱԱ շենքը, եկեք նույն օրենքը ընդունենք կառավարության շենքի մասին, հանրապետության հրապարակի մասին, որ այն կարող է օտարվել բացառիկ դեպքերում։ Եթե այս օրենքի նախագծի անհրաժեշտությունը կար, ապա 2 տարի անցել է։ 2 տարի առաջ պիտի բերեին, որ այն որեւէ բացատրություն ունենար»։