Մենք, ցավոք, կարող ենք տեսնել 2012 թվականի Նեապոլի վիճակը. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետարանը տիրապետո՞ւմ է այն ռեսուրսներին, որ եթե աղբատար մեքենաներ լինեն իր տրամադրության տակ, կկարողանա կազմակերպել աղբահանությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ քաղաքապետին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքապետարանը տիրապետո՞ւմ է այդ մեխանիզմին, որ եթե իր տիրապետության տակ եղավ ոչ թե 24, այլ 50, կարողանալու է կազմակերպել աղբահանությունը»,.-ասաց նա:
Մարությանը խոստովանեց, որ դա իսկապես բարդ է. «Սկզբնական շրջանում բարդություններ են լինելու: Կան սանսեկտորներ, սանսեկտորների ժողովուրդը կա: մենք այդ մարդկանց պետք է հավաքենք մեր շուրջը եւ սկսենք իրականացնել աղբահանությունը: մենք պետք է դա անենք, այլ տարբերակ չունենք: Եթե նույնիսկ ընկերությունն ինքը ասում է՝ ես թերացել եմ, ես հեռանում եմ, մենք ի՞նչ ենք անելու: Մենք ցավոք, կարող ենք տեսնել Նեապոլի վիճակը: Ես չեմ կարծում, որ «Սանիթեքը» հատուկ ուզում է, որ վատ լինի: Իրենց եղած մեքենաներով այսքանն են կարողանում»:
Նա ընդգծեց, որ «Սանիթեքը» իր ներդրումային պարտավորությունները չի կատարում, քանի որ պետք է ունենա այնքան մեքենա, որ կարողանա իր ծառայությունները պատշաճ կատարել: Նրանք չունեն համապատասխան քանակի մեքենաներ ու տեխնիկա, իսկ անհրաժեշտ 8000 աղբամանի փոխարեն ունեն ընդամենը 4800-5000 հատ, որից ընդամենը 1000 հատն է նորմալ վիճակում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար