Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Քաղաքապետարանը15 նոր աղբատար մեքենա ձեռք կբերի. կառավարությունը հաստատեց նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Երևան համայնքի կողմից մեկ անձի գնում կատարելու միջոցով աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման որոշման նախագիծը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցով կառավարություն է հրավիրել քաղաքապետ Հայկ Մարությանին և հարցի քննարկումը շարունակվեց Մարությանի ներկայանալուց հետ:

Վարչապետն էլ Մարությանին ասաց, որ ներկայացնի աղբահանության ընթացիկ վիճակը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո: «Ներկայացրեք, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել, ինչպիսին է վիճակը և ինչպես եք պատկերացնում լուծումը»,- հարցրեց վարչապետը:

Մարությանն էլ ասաց՝ ի սկզբանե նախատեսված էր, որ Երևան քաղաքում պետք է լինի աղբահանության երկու օպերատոր: «Բացի «Սանիթեքից» կար շվեդական ընկերություն, որը պետք է լիներ խաղացող այս բնագավառում, այնուհետև անհասկանալի կերպով հաղթող ճանաչվեց «Սանիթեք» ընկերությունը և սկսեց իրականացնել գործունեությունը: Բնականաբար, սկզբի շրջանում ամեն ինչ նորմալ էր, որովհետև այն մեքենաները, որ իրենք բերել էին, նոր էին և անխափան աշխատում էին: Մենք գտնում ենք, որ իրենք սխալ սպասարկման պատճառով պետք է գային այն վիճակին, ինչին այսօր եկել են: Սխալ են սպասարկվել այդ մեքենաները. տեխսպասարկումն է սխալ եղել, նաև աշխատուժը՝ վարորդները, բանվորները, որոնք օգտագործում են այդ մեքենաները, բերեցին այն վիճակին, որն այսօր ունենք, սա մեր կարծիքն է»,- ասաց նա:

Այնուհետև նա նշեց, որ երբ ընտրվել է քաղաքապետ և հոկտեմբերի 15-ից անցել պարտականությունների կատարմանը. այդ պահին արդեն շատ վատ վիճակում էր Երևան քաղաքի աղբահանությունը: «Մենք մի քանի ամսվա մեջ բերեցինք նորմայի, իրենց հետ գրեթե ամենօրյա ռեժիմով աշխատելով, համոզելով և հորդորելով, որպեսզի իրենք ենթակապալառուներ վերցնեն և փոխեն իրենց գործառույթը, որովհետև ֆիզիկապես չէին հասցնում Երևանում կուտակված աղբի տեղափոխումը դեպի աղբավայրեր»,- ասաց նա:

Քաղաքապետի խոսքով՝ որոշ ժամանակով իրավիճակը շտկվեց, բայց մյուս խնդիրները լուծելու պահանջին ի պատասխան ընկերությունից նշեցին, որ ֆինանսական ճգնաժամի մեջ են:

«Կանխազգալով, որ այսօրը գալու է, իրենց մեքենաները փչանալու են, չեն կարողանալու իրենց պարտականությունները կատարել, մենք մրցույթ էինք հայտարարել 24 աղբատար մեքենա ձեռք բերելու համար»,- նշեց Մարությանը:

Մարությանը տեղեկացրեց, որ իրենց մրցույթը բողոքարկվել է, իրենք էլ իրենց հերթին վիճարկել են բողոքարկումը: «Գտնում ենք, որ դա անհիմն էր, դատարանը վարույթ է ընդունել մեր բողոքը: Մենք շարունակում ենք մրցույթի պրոցեսը, մեքենաները կլինեն հունիս-հուլիսին: Դրա համար, որպեսզի գոնե մինչև այդ ժամանակ մի փոքր շտկենք այս վիճակը, կառավարությանը խնդրում ենք մի քանի մեքենաների ձեռքբերել հիմա»,- ասաց նա:

Մարությանը նկատեց, որ եթե այս պահին կառավարությունը որոշումը ընդունի, տարբեր դիլերների մոտ պետք է փնտրեն՝ արդյոք կա՞ն այդպիսի մեքենաներ, որովհետև այդպիսի մեքենաները պահեստներում չեն լինում: «Դրա համար էլ կփորձենք գտնել որոշակի քանակ, որ բերենք: Վստահ եմ կգտնենք և դրանք հնարավոր կլինի երկու շաբաթվա մեջ բերել, որպեսզի շտկենք իրավիճակը»,- ասաց նա:

Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք կրիտիկական է աղբահանության խնդիրը Երևանում: «Վիճակը կրիտիկական չէ, կրիտիկական 2012 թվականի Նեապոլի վիճակն էր: Ես լուսանկարները նիստից հետո կուղարկեմ, կտեսնեք: Եկար ճանապարհ ունենք մինչև կրիտիկականը, հուսամ՝ չենք հասնի այդտեղ»,- ասաց քաղաքապետը և հավելեց, որ «Սանիթեք»-ի մեքենաները շատ վատ վիճակում են, և վիճակը հնարավոր է սրվի, որովհետև հավանական է, որ բոլոր մեքենաները միաժամանակ փչանան:

«Օր առաջ այդ նոր մեքենաները մեզ պետք են»,- ասաց Հայկ Մարությանը:

Նա նշեց, որ արդեն փետրվարին մրցույթ էին հայտարարել՝ հաշվի առնելով, որ ձմռանն էլ «Սանիթեքը» հնարավոր է թերանար: «Անձամբ գնացել եմ իրենց պարկը հետազոտելու և հաշվարկ ենք արել, որ այն մեքենաները, որ ունեն, նույնպես չեն հերիքելու, փորձագետներն ասել էին, որ բուռն ձմեռ է լինելու»,- ասաց նա:

Վարչապետն էլ կատակեց. «Ասել էին բուռն ձմեռ է լինելու, Դուք գնացիք ձնամաքրման մեքենաներ գնեցիք, հիմա հույս ունեմ՝ երբ աղբատար մեքենաները բերեք, աղբը ինքնամաքրման հատկություններ չի ունենա»:

Ի վերջո, հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով, քաղաքապետարանը 15 աղբատար մեքենա ձեռք կբերի: