Հայաստանում ցանկանում են դատապարտյալների համար ավելի մարդասիրական պայմաններ ստեղծել
Օրինագծով առաջարկվում է քննարկել դատապարտյալների բաշխման հարցը, այդ թվում մոտ հարազատների հետ շփման հանգամանքները եւ պայմանները, ինչը էական նշանակություն կունենա ընտանեկան կյանքի եւ արտաքին աշխարհի հետ կապի պատշաճ մակարդակի ապահովման համար:
Ապրիլի 18-ին Ազգային ժողովում Քրեակատարողական օրենսգրքում եւ «Կալանավորված եւ ձերբակալված անձանց պահելու» մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկմանն այս մասին ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ արտաքին աշխարհի հետ կապ ապահովելու տեսանկյունից տվյալ փաթեթում կարեւոր առաջարկություն կա: Խոսքը դատապարտյալների հարազատներին եւ մտերիմներին երկարատեւ այցերի հնարավորության տրամադրման մասին է, մասնավորապես այն մասին, որպեսզի դատապարտյալի մտերիմ բարեկամին թույլ տրվի երկու ամիսը մեկ անգամ այցելել ազատազրկված քաղաքացուն:
Ընդ որում պաշտոնյան հավելեց, որ առաջարկվում է նաեւ թույլատրել երկարատեւ այցելությունն այն մարդկանց, որոնք դատապարտյալի ընտանիքի մտերիմ անդամնրը չեն, ամուսնական կարգավիճակում չեն նրա հետ, սակայն նրանցից ընդհանուր երեխաներ ունեն: Տվյալ այցելությունները նույնպես երկու ամիսը մեկ անգամ կանցկացվեն:
Բացի այդ փոխնախարարը պարզաբանեց, որ օրենսդրական փաթեթի համաձայն՝ առաջարկվում է չեղարկել սգո եւ այլ միջոցառումների կարճ այցելության արգելքը, մասնավորապես մոտ հարազատների հուղարկավորությունների, որոնք տարածվում են ծանր հանցագործությունների համար երկարատեւ ժամկետով դատապարտված անձնաց վրա:
«Դատապարտյալին նաեւ կարճատեւ արձակուրդ կտրամադրվի նրա երեխային մանկատուն կամ ազգականներին փոխանցելու դեպքում», -ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նրանք նաեւ առաջարկում են չեղարկել մեկ խցում ցմահ ազատազրկված եւ սահմանափակ ժամանակահատվածով ազատազրկված անձանց պահելու արգելքը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար