Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Իշխանության վտանգավոր խոստովանությունը. քաղաքականությունը գործում է իռացիոնալ գործոնների ազդեցության տակ՝ զգացողություններով

«Ժամանակը» գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում այդպես էլ չստեղծվեցին այն ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք հնարավորություն կտային կյանքի կոչել հեղափոխության գաղափարներն ու նպատակադրումները։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որում պետական կառավարման համակարգը գրեթե ամբողջությամբ հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնային որակներից կախվածության մեջ։ Դա կառավարման ոչ ինստիտուցիոնալ, ոչ համակարգային վիճակի արտահայտությունն է։ Դրա արդյունքում, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, Հայաստանում ամենաարդյունավետ աշխատող պաշտոնյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Պետական կառավարման համակարգի վրա սակայն այդ արդյունավետությունը չի տարածվում, քանի որ դրա հիմքում ոչ թե համակարգային ուղենիշներն են, այլ Նիկոլ Փաշինյանի անձնային որակները։

Ընհանրապես, ոչ միայն պետական կառավարումը, այլ քաղաքականությունն ընհանրապես Հայաստանում ապրում է իռացիոնալ գործոնների ազդեցության տակ՝ զգացողություններով ու համոզմունքներով։ Դա վերաբերում է ոչ միայն իշխանությանն ու քաղաքական համակարգին, այլ նաև հասարակությանը։ Հանրությունը կամ կուրորեն սիրում և հավատում է իշխանությանը, կամ լցված է ատելությամբ։ Իշխանությունը ևս քաղաքական ընդդիմախոսներին վերաբերում է նույն կերպ. եթե որևէ նախաձեռնություն բխում է ընդդիմությունից, ապա այն անպայմանորեն պետք է մերժվի, քաղաքացիները եթե չեն վստահում իշխանությանը, ապա սևեր են կամ հակահեղափոխականներ։ Այսինքն՝ Հայաստանում քաղաքականությունը ևս գործում է իռացիոնալ գործոնների ազդեցության ներքո՝ սեր և ատելություն, համակրանք և հակակրանք։ Նաև այդ պատճառով հանրային-քաղաքական դիսկուրսում կորում է առողջ, ռացիոնալ միտքը, քննարկումը որպես կանոն վերածվում է փոխադարձ մեղադրանքների, բանավեճերն էլ ընթանում են յուրայինների և օտարների տարանջատմամբ։

Իշխանությունը արդյունավետ կարող է գործել միայն այն դեպքում, երբ նրա կայացրած որոշումների հիմքում դրվում են ճշտգրիտ հաշվարկների, հետազոտությունների ու ուսումնասիրությունների արդյունքների վրա հիմնված փաստարկներ։ Հակառակ պարագայում՝ զգացողությունների ու համոզմունքների վրա հիմնված որոշումները լինելու են կամայական և պետական կառավարման համակարգը կախվածության մեջ են դնելու այս կամ այն անձի կամ անձերի անհատական հատկանիշներից։

Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ամենամեծ խնդիրը իր պատկերացումներին ու մոտեցումներին համապատասխանող պետական կառավարման համակարգի ձևավորումն է։ Դա պահանջում է համապատասխան կադրեր և համակարգային լուծումներ։ Կադրերը Նիկոլ Փաշինյանի «աքիլլեսյան գարշապարն» են, իսկ համակարգային լուծումներն, ինչպես ակամա խոստովանել է Արտակ Զեյնալյանը, կատարվում են զգացողություններով ու համոզմունքներով։ Դա չափազանց վտանգավոր խոստովանություն էր»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: