Սոցապ փոխնախարարի դրամական միջոցները
«Փաստը» գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Նախարարի տեղակալն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Հայտարարագրում առկա են տվյալներ միայն դրամական միջոցների, եկամտի և փոխառությունների մասին:
2018թ. հարկային տարվա վերջում նրա փոխառության չափը կազմել է 3400 ԱՄՆ դոլար և 10 000 ԱՄՆ դոլար:
Ինչպես 2018թ. հարկային տարվա սկզբում, այնպես էլ հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 10 000 000 ՀՀ դրամ: Փոխնախարարի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը կազմել է 13 469 475 ՀՀ դրամ: Նշված եկամտից 6 733 748 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից: 1 735 727 ՀՀ դրամը և 5 000 000 ՀՀ դրամը գոյացել են ստացված փոխառություններից (վարկեր):
Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 210 ԱՄՆ դոլարի մասին: Սմբատ Սաիյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնին է նշանակվել 2018թ. հունիսին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար