Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

«Իմ քայլից» ինֆորմացիայի արտահոսք է եղել. արդեն կա «կասկածյալ» պատգամավոր. ո՞վ է նա

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երկուշաբթի երեկոյան «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ, միմյանց նախազգուշացնելով, սպասել են, որպեսզի աշխատակազմի շենքից հեռանալուց հետո խորհրդարանում փակ հանդիպում անցկացնեն:

Հանդիպման նեղ ֆորմատը որոշված է եղել «վերեւից», իրականացվել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի միջոցով: Ի դեպ, բացառապես տղամարդկանցով կազմակերպած հավաքին ինքը՝ Մակունցը, ներկա չի եղել։

Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ քննարկված հարցերի, եղել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված մեկ դիտողություն եւ հանձնարարություն բոլորին: Կուսակցության առաջնորդից ստացած հանձնարարությունը բոլորին է ուղղված եղել։

Փաշինյանը հանձնարարել է «չթուլանալ գրանցած հաջողություններից եւ կարդալ, կարդալ ամեն օր եւ անընդհատ»: Այս հանձնարարության նախապատմությունը մի քանի օրենսդրական նախաձեռնություններն են եղել:

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ որոշել են նախաձեռնողականություն ցուցաբերել, դիմել են կուսակցությանը, որպեսզի իրենց մտմտացած բարեփոխումների համար աջակցություն ստանան ու օրենսդրական նախագծեր ստեղծեն։ Բայց նրանց քայլերը կանխվել են առաջին իսկ փորձերից, քանի որ երիտասարդ պատգամավորներն ինչ-որ գաղափարների շուրջ մտմտացել են, ոգեւորվել ու չեն ստուգել՝ արդյո՞ք այդ իրավակարգավորումները չկային մինչ այդ՝ նախկին իշխանությունների օրոք: Ու որպեսզի այլեւս ավելորդ ժամանակ չվատնեն, այսուհետ նրանք պարտավոր են՝ «չթուլանալ գրանցած հաջողություններից եւ կարդալ, կարդալ ամեն օր եւ անընդհատ կարդալ»:

Բայց այս հանդիպման արդյունքներից ամենաուշագրավն «իջեցված» դիտողությունն է եղել:

Ի դեպ, առաջին դիտողությունը վերաբերել է մեկին, ով այդ «թիմում» ի սկզբանե ներկա չի եղել: Թիմակցի նկատմամբ փոխված վերաբերմունքի պատճառն ինֆորմացիայի արտահոսքն է եղել, նա խմբակցությունից դուրս է հանել իրեն հասանելի դարձած մի բան, որի հետեւանքը, մեղմ ասած, ծանր է նստել մյուսների վրա: Խոսքը, ըստ նույն աղբյուրների, «Իմ քայլ»-ական պատգամավորներից մեկի մասին է, ով, թեեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, սակայն հեղափոխական ակտիվ միջոցառումների օրերին թիմին ինտեգրվելուց հետո հասցրել է քիչ թե շատ ազդեցիկ մեկը դառնալ քաղաքական թիմի ներսում:

Եվ այսօր, վստահություն վայելող այդ անձը, փաստորեն, զրկվում է նեղ կուսակցական շփումների իրավունքից միայն այն պատճառով, որ չարաշահել է վստահությունն ու իրեն իրավունք է վերապահել խոսել թեմաներից, որոնցում այդքան լիազորություններ իրեն չէին տվել:

Պատգամավորի անունը չենք հրապարակում զուտ այն պատճառով, որ նրա հետ դեռեւս մեզ չի հաջողվել կապ հաստատել՝ պարզելու համար, թե որքանով են իրականությանը համապատասխանում շրջանառվող այս տեղեկությունները։

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն արդեն իսկ աջ ու ձախ բողոքում է, թե իր ինչի՞ն էր պետք հարգանք վայելող դիրքերը թողնել եւ օրենքներ կարդալու ծանր բեռի տակ ընկնել, ասել է թե՝ մի մանդատով նախկինում ունեցած վստահությունն ու ժողովրդական սերը փոխել է ոչնչի հետ, եւ չի բացառել, թե մանդատը մինչեւ աշուն վայր կդնի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում