Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ նախագահ
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հայտնել է, որ չի պատրաստվում ստանձնել կուսակցության նախագահությունը: «Ասում են՝ երբեք մի ասա երբեք: Եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման օրվանից ես երբեք վարչության նախագահի թեկնածու չեմ եղել: Հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, որոնք արժանի են այդ կարգավիճակին»,-ասել էր վարչապետը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես ՔՊ վարչության նախագահի ամենահավանական թեկնածու, շրջանառվում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար