Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

«Հայաստանը պետք է ընտելանա. ռուսական էժան գազի ժամանակաշրջանը մոտենում է ավարտին»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ցավագին կրճատումներ են սպասվում. շուտով միջին 227 000 դրամ աշխատավարձով մոտ 6000 աշխատակից ունեցող ընկերությունը կկրճատի տեսուչների 50, փականագործների 30 և կենտրոնական ապարատի աշխատակիցների 10%-ին: Այս մասին «Վերելք»-ին հայտնել են ռուսական «Գազպրոմ»-ի դուստր ընկերության՝ «Գազպրոմ Արմենիա»-ի աղբյուրները, որոնց փոխանցմամբ՝ դա արվելու է սպառողների համար գազի սակագինն անփոփոխ թողնելու նպատակով:

Նրանք մանրամասնել են, որ տարեսկզբին սահմանին ռուսական գազի գինը թանկացել է 15 դոլարով (150-ից դարձել է 165 դոլար), սակայն «Գազպրոմ Արմենիա»-ի անձնակազմի կրճատման արդյունքում հնարավոր կլինի սպառողների համար գազի գինն անփոփոխ թողնել:

ՀՀ իշխանությունների փոխանցմամբ՝ ռուսական կողմի և «Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցությունները շարունակվում են: Իշխանությունները պնդում են, որ գնի բարձրացումը պետք է փոխհատուցվի ընկերության միջոցների հաշվին: «Գազպրոմ Արմենիա»-ն դրան ի պատասխան հայտնել է սպասվելիք կրճատումների մասին:

Աղբյուրները նշել են, որ մի քանի օրվա ընթացքում տեսուչներն ու փականագործներն աշխատանքից հեռացման ծանուցում կստանան:

«Սա բավականին տագնապալի ազդակ է, քանի որ ընկերությունը կրճատում է ամենացածր օղակի աշխատակիցներին, որոնք իրենց աշխատանքով ապահովում են երկրի գազատրանսպորտային համակարգի կայուն աշխատանքը: Նրանց հեռացումը կարող է համակարգի ընդհանուր անվտանգության համար խնդիրներ ստեղծել»,- ասել է աղբյուրներից մեկը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս աշխատատեղերի կրճատման հարցում սխալ դատողություններ է անում:

Այնուհետև մեջբերվում է վարչապետի հայտարարությունն այն մասին, որ սպասվող կրճատումներն այդքան էլ չեն հուզում կառավարությանը, քանի որ կրճատվում են «նախկին իշխանությունների կողմից ի սկզբանե քաղաքական նկատառումներով ստեղծված, ոչ արդյունավետ աշխատատեղեր»:

Աղբյուրների համոզմամբ՝ այս հարցում Փաշինյանին մոլորության մեջ են գցել: «Գազպրոմ Արմենիա»-ում ահռելի աշխատավարձեր ստացող և կենտրոնական ապարատում «ոչինչ չանող» աշխատակիցներ, իհարկե, կան, սակայն նրանք շարունակելու են ապագայում էլ աշխատել, մինչդեռ աշխատանքը կորցնելու են ամենացածր օղակի ներկայացուցիչները:

Ներկայում ՀՀ կառավարությունը բանակցում է ռուսական կողմի հետ, որպեսզի գազի վերջնական գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի: ՀՀ իշխանությունները ցանկանում են «Գազպրոմ»-ի հետ գազի գնի վերաբերյալ համաձայնագրի 5-ամյա ձևաչափին անցում կատարել: Ներկայում ստորագրված է միայն գազի մատակարարումը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ ժամանակավոր արձանագրություն:

Իսկ մինչ այդ փորձագետները նշում են, որ Հայաստանը պետք է ընտելանա գազային հատվածում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր իրականությանը:

«Գազի գնի՝ 15 դոլարով վերջին թանկացումը վկայում է այն մասին, որ Հայաստանի համար ռուսական գազի բացառիկ գնի ժամանակաշրջանն ավարտվում է: Հիմա իրավիճակն այլ է, և դրան պետք է ընտելանալ»,-ասել է էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը: