ՄԻԵԴ–ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց կիրառել
Եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքից։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել էր, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև նրան անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն հետագա ստուգման և բուժման նպատակով:
Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, սահմանված ժամկետում ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացրել էր Եվրոպական դատարան՝ մատնանշելով և տրամադրելով համարժեք բուժօգնության տրամադրման փաստը հաստատող բոլոր անհրաժեշտ տվյալները: Մասնավորապես նշվել էր, որ Մ. Գրիգորյանը կալանքի ողջ ընթացքում ստացել էր համապատասխան բժշկական օգնություն, ավելին՝ պարբերաբար ստուգվել և ստացիոնար բուժում էր ստացել քաղաքացիական հիվանդանոցներում:
Հիմք ընդունելով ներկայացված տեղեկատվությունը և բավարար համարելով ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը՝ Եվրոպական դատարանը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու պահանջը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար