Ուղևորափոխադրման տրանսպորտային ցանցի նոր մրցույթներ են սպասվում. Նախարար
Հայաստանում տարիների ընթացքում տրանսպորտային ցանցը բավարար չափով չի զարգացել և բավարար չափով չի ապահովել քաղաքացիների պատշաճ մակարդակով տեղաշարժը Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, մեկ տարվա արդյունքները ամփոփելիս հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու գործընթացին:
Արշակյանի խոսքով՝ այս պահին իրականացվում է ուղևորահոսքի հաշվարկ, որի արդյունքները պարզ կլինեն մայիսին, որից հետո հնարավորություն կլինի կենտրոնացված ուղևորափոխադրում իրականացնելու ամբողջական պատկերը ունենալ, սպասարկման համար մրցույթներ հայտարարել և գործարկել նոր ցանցը:
Նախարարը պարզաբանեց, որ միասնական տրանսպորտային համակարգը տոմսային, լոգիստիկ համակարգ է: Իսկ թե օպերատորի բաշխումը ինչպես տեղի կունենա, ըստ Արշակյանի, կախված է ուղղությունների եկամտաբերության աստիճանից, այդ հաշվարկը նույնպես կատարվում է:
«Այսինքն` ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում, դա կապվում է սակագնի հետ և հասկանալի է դառնում՝ այս կամ այն ուղղությունը եկամտաբեր է կամ ոչ: Հասկանալի է, որ ոչ եկամտաբեր ուղղությունները պետք է ընդգրկել ոչ եկամտաբեր ուղղությունների հետ և հետո մրցույթներ հայտարարել, որպեսզի հնարավորություն լինի ներդրումային ծրագրերը իրականացնել»,-նշեց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար