Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Մեղրիի զորամաի միջադեպի առթիվ մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների եւ զորամասի հրամանատարին. ՀՀ դատախազություն

Մեղրի զորամասերից մեկում մարտի 17-ին արձանագրված միջադեպի առթիվ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների եւ զորամասի հրամանատարին. վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

«2019թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով: Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը եւ շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի եւ ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության:

Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 2019թ. ապրիլի 25-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի երկրորդ մասով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին:

Պարզվել է նաեւ, որ 2019թ. մարտի 16-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, նույն զորամասի հրամանատար, գնդապետ Ռ. Ս.-ն իր աշխատասենյակում խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելու նպատակով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, իր ենթականերին հանձնարարել է պատռել պարտադիր ժամկետային զինծառայողների՝ զորամասի կողմից չտրամադրված ու կանոնագրքերին չհամապատասխանող համազգեստները: Կատարելով հանձնարարականը՝ վերջիններս զորամասի շարահրապարակում պարտադիր ժամկետային զինծառայողների արտաքին տեսքի ստուգումների ժամանակ պատռել են շուրջ 30 պարտադիր ժամկետային զինծառայողների համազգեստները, որով խաթարվել է զինվորական ղեկավար մարմինների օրինական ու բնականոն գործունեությունը, ոտնահարվել զինծառայողների իրավունքներն ու օրինական շահերը:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 25-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին:

Պարզվել է նաեւ, որ 2019թ. հունվարից փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ նույն զորամասի գումարտակի համապատասխան պաշտոնատար անձինք զորամասի զինծառայողների շրջանում «հեղինակություն» վայելող, վերադաս հրամանատարության կողմից բազմիցս դիտողությունների եւ կարգապահական տույժերի արժանացած, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ. Մ.-ի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, վերջինիս «հովանավորյալների» կողմից հարգանքի արժանանալու նկատառումներից ելնելով, անտեսելով վերադաս հրամանատարության՝ նշված զինծառայողի նկատմամբ առավել ուշադիր ու հետեւողական լինելու վերաբերյալ բազմաթիվ հորդորներն ու ցուցումները, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ թույլատրել Կ.Մ.-ի ազատ ելումուտը սպայական աշխատասենյակ: Ավելին՝ նրան հատկացրել են աշխատասենյակի, ինչպես նաեւ դրանում գտնվող մետաղյա պահարանի բանալիները, ինչից վերջինս օգտվել է այցելությունների եւ այլ նպատակներով: Այդ կերպ էական վնաս է պատճառվել զինվորական ղեկավար մարմինների բնականոն գործունեությանը, ցուցաբերվել տարբերակված մոտեցում պարտադիր զինծառայողների իրավունքներին եւ օրինական շահերի նկատմամբ:

Դեպքի առթիվ մարտի 29-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ, որը եւս նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին:

Փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով որոշում է կայացվել վերոնշյալ երեք քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 2019թ-ի ապրիլի 15-ին եւ 16-ին զորամասի պարտադիր ժամկետային 5 զինծառայողների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Իսկ ապրիլի 16-ին նույն քրեկան գործով իշխանության անգործություն դրսեւորելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զորամասի հրամանատար, գնդապետ Ռ.Ս-ին եւ որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին:

Բացի այդ, դատախազի կողմից նույն օրը որոշում է կայացվել մեղադրյալ Ռ.Ս-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,–ասված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունում: