Միհրան Պողոսյանը տարբեր պատճառներով խուսափել է հարցաքննության ներկայանալուց. ՀՔԾ
Անձի նկատմամբ հետախուզում հայտարարվում է ոչ միայն նրա գտնվելու վայրը պարզելու, այլև նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՔԾ-ն հետախուզում իրականացնող մարմնին տրամադրել է Միհրան Պողոսյանի գտնվելու հասցեն:
Նշենք, որ այսօր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։
«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։
Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսահամարը»,-հայտարարել էին Միհրան Պողոսյանի գրասենյակից:
ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ մի քանի անգամ Միհրան Պողոսյանին հրավիրել են հարցաքննության, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով խուսափել է ներկայանալ հարցաքննության:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ապրիլի 15-ին, բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու կալանավորման որոշում կայացրել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար