Ինչ հիմքով է Տիգրան Ավինյանը ազատվել զինվորական ծառայությունից
Վերջին շրջանում մի քանի անգամ մամուլում քննարկվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պարտադիր զինծառայությունից ազատվելու հարցը։ Որոշ շրջանակների համար կասկածելի էր, թե ի՞նչ ճանապարհով է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից փոխվարչապետը։
Politik.am-ը հարցում էր ուղարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ, պարզելու համար, թե ինչ հիմանավորմամբ է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ըստ գրավոր պատասխանի` Տիգրան Ավինյանը 2009 թվականին տարկետում է ստացել՝ կրթություն ստանալու նպատակով, իսկ այնուհետ ազատվել զինվորական ծառայությունից ՀՀ Զինապարտության մասին օրենքի 12-րդ հոդվածի Ա կետի համաձայն։ Իսկ ՀՀ զինապարտության մասին օրենքի 12-րդ կետի Ա կետն ասում է․«ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից»։
Այսինքն՝ ըստ պաշտոնական պատասխանի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար