Մանրամասներ Միհրան Պողոսյանի գործից
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ պաշտոնավարման օրոք տեղի ունեցած չարաշահումների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Դրվագներից մեկն էլ վերաբերում է ԴԱՀԿ-ի համար հենց Մ. Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունից շուկայականից ավելի բարձր գնով BYD մեքենաներ գնելու փաստին: Ի դեպ, այս թեմային դեռ 2013թ. մի քանի անգամ անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթը, բայց այն ժամանակ ՀՀԿ իշխանությունները` հանձին արդարադատության նախկին նախարար, այժմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, փորձում էին արդարացնել կատարվածը:
Ի դեպ, Պողոսյանը հասցրել է ՀՀ-ից ճողոպրել ճիշտ այնպես, ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որ մեղադրվում է բնապահպանության նախարար ժամանակ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:
Ու այս գործերը մեկ ընդհանրություն էլ ունեն. քրեական գործերը հարուցվել էին, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր, բայց Արթուր Դավթյանի օրոք` ՀՀԿ իշխանության ժամանակ, գործերը կարճվել էին: Հիմա վերաբացվում են, բայց հիմնական մեղավորները արդեն հասցրել են հեռանալ ՀՀ-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար