Ձերբակալվել են տարեց տղամարդու սպանությունը կատարած անձինք. նրանցից մեկը երիտասարդ աղջիկ է
Էջմիածնում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարողները ձերբակալվել են, նրանցից մեկը երիտասարդ աղջիկ է
Էջմիածին քաղաքի տներից մեկում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել են եւ ձերբակալվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Սպանություն կատարող անձինք երկուսն են՝ աղջիկ եւ տղա` 1990 թվականին ծնված Մ. Խ.-ն և 1971 թվականին ծնված Ղ. Մ.-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։
81-ամյա քաղաքացու դին Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերել էին հարազատները։
«Քաղաքացին հեռախոդազանգերին չի պատասխանել,տանը հայտնաբերել են նրա դին՝ կպչուն ժապավենով կապկպած,ավտոտնակից գողացեն են նաև մեքենան»,- ասել էր Արևիկ Խաչատրյանը` հավելելով, որ թալանել են նաև խանութը։
Ավելի ուշ սպանվածի Lexus մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել էր Դիլիջանում՝ վթարի ենթարկված: Մեքենայի պետհամարանիշները փոխված էին եղել: Մեքենայում գտնված անձիք տեղափոխվել էին հիվանդանոց:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար