Սելենա Գոմեսը հաստատել է իր եւ The Weeknd-ի սիրավեպի մասին լուրերը
Արեւմտյան եւ ամերիկյան պարբերականները շարունակում են հետեւել Սելենա Գոմեսի եւ The Weeknd-ի սիրավեպին։ 24-ամյա երգչուհին եւ նրա նոր ընտրյալը այս օրերին իրենց հանգիստն են վայելում հեքիաթային Ֆլորենցիայում։ Չնայած զույգի նախկին սիրեցյալների՝ Ջասթին Բիբերի եւ Բելլա Հադիդի բարկությանը, սիրահարները հիանալի ժամանակ են անցկացնում միասին։
Եվ եթե վերջին մի քանի օրերին համացանցում հայտնվում էին ամենատես պապարացիների լուսանկարները, ապա այս անգամ Սելենան ինքն է հրապարակել հոլովակ, որում The Weeknd-ի հետ նավարկում է Ֆլորենցիայում. այսպիսով երգչուհին հաստատում է իրենց սիրավեպի մասին լուրերի իսկությունը։
Չնայած «Instagram-ի թագուհին» չի մեկնաբանել հոլովակը, բայց այն արդեն բուռն քննարկման առարկա է դարձել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սելենային եւ The Weeknd-ին նկատել էին Ֆլորենցիայի տեսարժան վայրերում։