Կգա ժամանակ` անուն առ անուն կներկայացնենք Քոչարյանի գործով դատարանի վրա ճնշում գործադրողներին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ չեն սպասում, թե այս փուլում դատարանը կարող է իրական արդարադատություն իրականացնել. «Ռոբերտ Քոչարյանի գործով արդար դատաքննություն իրականացնող դատավորը պետք է նաև հերոս լինի` հաշվի առնելով այն ճնշումներ, որնք իրականացվում են դատարանի վրա: Մենք ունենք նաև տեղեկություններ, թե ի՞նչ խողովակներով են այդ ճնշումները իրականացվում: Կգա ժամանակ, երբ մենք դա անուն առ անուն կներկայացնենք: Այնպես չէ, որ սա միշտ մնալու է քողարկված»:
Փաստաբանը նշեց` զսպանակը ինչքան սեղմվի, այնքան մեծ ուժով է բացվելու: Լրագրողի հարցին, թե ո՞ւմ է վերաբերում ասվածը Ալումյանը պատասխանեց. «Իմ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր կարծում են, թե խախտումները որոնք կատարում են, կարող է պատահի` երբևիցեի իրենց գնահատականը չստանան: Մենք տեսնում ենք, թե ինչ անօրինական տեխնոլոգիաներ են օգտագործում իրենց գերնպատակին հասնելու համար, իսկ իրենց գերնապատակը Քոչարյանին հնարավորինս երկար կալանքի տակ պահելն է»:
Ալումյանի խոսքով`մեղադրանքը այնպես է շարադրված, որ ոչ ոք չի կարող հասկանալ, թե քննիչը ինչ է ուզում ասել. «Դրա մեջ կա դրվագ, որտեղ ասվում է, որ ճնշում է գործադրել սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, սակայն չի ասվում ո՞ր դատավորների և ինչո՞ւմն է կայնում այդ ճնշումը: Այդ մեղադրանքից պաշտպանվել հնարավոր չի»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար