Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես

 

«Իրատես» թերթը գրում է. Նորագավթի մաքսատան աշխատակիցը, որ գուցե սոսկ ճակատագրի հեգնանքով էր հայտնվել պատին հենված ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրաված դրոշի սենյակում, աշխատանքից ազատման դիմում է գրել: Իբր թե անտեսված Եռագույնի շուրջ ծավալված իրադարձություններից ու Փաշինյանի «դիմումդ կգրես» արտահայտությունից հետո տղամարդը դժվար թե այնտեղ աշխատելու չնչին ցանկություն ունենար: Գուցե ավելի լավ աշխատանքի կանցնի, գուցե ոչ, կամ էլ վիրավորված ու արհամարհված քաղաքացու զգացումով կարտագաղթի երկրից: Հայ տղամարդու հետ, որ հնարավոր է ապագա հայ զինվորի կամ զինվորների է դաստիարակում, նման կերպ խոսելու իրավունք չունի ո՛չ ոք, առավել ևս՝ անձեռնմխելիության ինստիտուտով ու մի քանի թիկնապահներով պաշտպանված չինովնիկը: Մաքսատան շարքային աշխատակցի հետ ինչպե՞ս կխոսեր Նիկոլ Փաշինյանը, եթե չլինեին տեսախցիկներն ու լրագրողները, եթե հերթական շոուն մատուցելու խստագույն անհրաժեշտությունը չլիներ՝ սիրելի տիկնոջ՝ «մեր երեխաները զոհվեցին հանուն ոչնչի» տխրահռչակ թեզը վարագուրելու համար: Կկարողանա՞ր արդյոք նախկին պատգամավորներ Հեղինե Բիշարյանի՝ «Շիշը գլխիդ կտամ, համբա՛լ» և Առաքել Մովսիսյանի` «դիշովկա» արտահայտությունները լսած երկրի թիվ մեկ դեմքն ուղղակի պատին հենված դրոշի համար այդպիսի քամահրանքով խոսել իր իսկ տարիքի տղամարդու հետ, եթե նրան մոտենար «ինչպես հավասարը հավասարի հետ» սկզբունքով:

Ընդամենը մեկ տարի առաջ մարդկանց հետ ճանապարհներ փակող, քայլող, դպրոցներ ու բուհեր «նվաճող», ավտոբուսների ու ավտոմեքենաների անիվների տակ պառկող Փաշինյանը, որ հայտարարում էր, թե իշխանությունը ոչ թե ինքը, այլ ժողովուրդն է, այսօր արդեն մուննաթ է գալիս իր իսկ բնորոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանապատիվ» քաղաքացու վրա, որոնցից յուրաքանչյուրը, ի դեպ` իր իսկ բնորոշմամբ, վարչապետ է (այդ թվում հանիրավի նվաստացված աշխատակիցը): Ո՞Ւր մնացին սիրո ու հանդուրժողականության, բոլորի` հավասար լինելու և մարդասիրության մասին մյուս ելույթները: Ի՞նչ իմաստ ուներ անդադար «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես» երգել, երբ ժամանակներ անց ստալինյան բռնապետությանը բնորոշ «ձիգ կանգնելու» հրահանգ պետք է իջեցվեր:

«Իրատեսի» տեղեկություններով՝ նախքան վարչապետի «անակնկալ» այցը Նորագավթի մաքսատան աշխատակիցները փոխել են դրսում կախված դրոշն ու հինը դրել այն սենյակում, որտեղ վարչապետ Փաշինյանը մուննաթ գալու մաստեր-կլաս ցուցադրեց: Բնական է, որ Եռագույնը պարբերաբար փոխարինվում է նորով, հներն էլ, ըստ տրամաբանության, փոշոտվում, կեղտոտվում, մաշվում ու պատռվում են: Իսկ եթե մաշված կամ փոշոտված դրոշի հարցը, այնուամենայնիվ, հանգիստ չի տալիս վարչապետին, ապա նրան խորհուրդ ենք տալիս ճեմել կառավարության նկուղներում, հայտնաբերել արարողակարգային միջոցառումների համար նախատեսված փոշոտ ու գետնին ընկած (ոչ պատին հենած) դրոշներն ու անխտիր անարգանքի սյունին գամել կառավարության բոլոր անդամներին: Հա՛, ընդ որում, բարեկամաբար խորհուրդ ենք տալիս վարչապետին ժամանակ առ ժամանակ փոխել եռագույն նասկիները։

Սիրելի Նիկոլ Վովաևիչ, ուզում ենք հուշել, որ պետական հիմնարկների ու շրջակա միջավայրի աղտոտվածության և ախտահանման համար չափորոշիչներ մշակող մարմինն առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ն՝ սանէպիդկայանն է: Այդ կառույցն է իրավասու տուգանելու այն կազմակերպություններին ու հիմնարկ-ձեռնարկություններին, որ սահմանված չափորոշիչները չեն ապահովում: Հետևաբար կարիք չկա ամեն անգամ ազարտի մեջ ընկնել, ու բոլորին մի լավ ամոթանք տալով՝ «հեղափոխություն իրականացրած ձեռքերով» ծխախոտի մնացուկ հավաքել: Կամ եթե այդ ազարտից հրաժարվելն այդքան էլ հեշտ չէ, ապա կազմալուծեք պետությունից սնվող վերոնշյալ կառույցը, որ անիմաստ չլինի նրա գոյությունն ու ֆինանսավորումը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում