Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Փաշինյանի «եվրոպական» լռությունը. նա խուսափո՞ւմ է ՀՀ-ի եվրոպական ինտեգրման մասին խոսելուց

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ելույթ էր ունենում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում։ Մեր հարևան երկրի վարչապետը, ըստ էության, խոսում էր վրացական երազանքի մասին, Վրաստանը համաեվրոպական ընտանիքի մաս տեսնելու ու տեսլականի մասին։ Վրաստանի վարչապետի ելույթը ելույթ էր ապագայի մասին, այն ապագայի, որը Վրաստանը իր համար տեսնում է եվրոպական պետությունների ընտանիքում։

Այսօր նույն ամբիոնից ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, ինչպես անում է իր արտերկրյա գրեթե բոլոր այցերի ընթացքում, մանրամասն խոսեց անցած տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։ Նիկոլ Փաշինյանի գրեթե ողջ ելույթը, բացառությամբ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածի, նվիրված էր թավշյա հեղափոխությանը։ Նրա ելույթում բարձրացված հարցերը, թավշյա հեղափոխության արժևորումն ու գնահատումը իհարկե անվիճելի են։ Սակայն նման ելույթներում արտահայտվում է մի շերտ, որը կարող է ոչ միարժեք ընկալման արժանանալ մեր գործընկեր պետությունների ու կազմակերպությունների կողմից։

Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությունը ներկայացնում է որպես բացարձակ, գերագույն արժեք, ներկայացնում է այնպիսի շեշտադրմամբ, որից բխում է, որ ողջ աշխարհը, ժողովրդավարական երկրները պետք է խոնարհվեն հայկական հեղափոխության առաջ ու աջակցեն Հայաստանին։

Սակայն աշխարհում, այդ թվում և առաջին հերթին՝ եվրոպական երկրներում ու կազմակերպություններում, հայկական հեղափոխությանը վերաբերվում են որպես բացառապես ներհայաստանյան իրադարձության, փոփոխության, որը հայ ժողովուրդն արել է իր բարօրության համար։ Այսինքն՝ աշխարհը միայն հեղափոխության փաստից չի բխեցնում Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգը, այդ օրակարգի համար անհրաժեշտ են ռազմավարություններ, հայեցակարգեր ու ծրագրեր, որոնց մասին հիշատակումներ Նիկոլ Փաշինյանի ելույթում չկային։

Նիկոլ Փաշինյանի ելույթը լայն իմաստով գրեթե ամբողջությամբ անցյալի մասին էր, այն չէր պարունակում ապագային ուղղված որևէ տեսլական կամ ուղերձ, այն որևէ կերպ չէր շոշափում Հայաստանին անհրաժեշտ համակարգային բարեփոխումների թեման, որոնց կարող են աջակցել նաև եվրոպական կառույցները։ Եվ ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը չէր պարունակում որևէ արձանագրում՝ Հայաստանի եվրոպական ընտանիքի անդամ լինելու, համաեվրոպական օրակարգում ու խնդիրների լուծման հարցում Հայաստանի հնարավոր ներդրման, անելիքների մասին։

Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ պատճառներից ելնելով խուսափում է Հայաստանի եվրոպական ինտեգրման մասին արձանագրումներից։ Փոխարենը նա ԵԽԽՎ-ում ունեցած ելույթից առաջ կրկին հայտարարել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար հավատամք է և ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում։ Այդ միտքը Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է կրկնում՝ առաջին հայացքից ցույց տալու համար, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը արտաքին քաղաքական կողմնորոշում չուներ։ Այդ մասին նա խոսեց նաև ԵԽԽՎ ամբիոնից ունեցած ելույթում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: