ԼՂ կարգավորման հարցում ցանկացած շեղում անաչառ ձեւակերպումներից կարող է լրջորեն սպառնալ տարածաշրջանի խաղաղությանը
Բրյուսելում այսօր՝ ապրիլիի 11-ին տեղի է ունեցել ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության, ԵՄ անդամ եւ գործընկեր պետությունների ներկայացուցիչներ: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Հանդիպումը կայացել է ԱլԳ 10-ամյակի տոնակատարմանը նվիրված, մայիսին անցկացվելիք նախարարական հանդիպման եւ բարձր մակարդակի համաժողովի նախօրեին, հետեւաբար քննարկման էին ներկայացված նշված երկու միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ «20 արդյունք մինչեւ 2020 թվականը» փաստաթղթի կատարողականը եւ ԱլԳ զարգացման օրակարգը՝ 2020 թվականից անդին։
ԱլԳ 10-ամյակի առնչությամբ նախարարի տեղակալն արձանագրել է, որ այս տասնամյա հոբելյանն առաջին հերթին պետք է ծառայի որպես գրանցված ձեռքբերումների, առկա մարտահրավերների եւ գործընկերության զարգացման հեռանկարների գնահատման, այլ ոչ թե քաղաքական զգայունություն ունեցող հարցերի շուրջ բանավիճելու հերթական հարթակ։ Հետեւաբար մենք լիահույս ենք, որ ԱլԳ նախարարական հանդիպման եւ բարձր մակարդակի համաժողովի ընթացքում ծավալվելիք քննարկումները չեն շեղվի այս միջոցառումների տոնակատարային բնույթից։
Նախարարի տեղակալ Ադոնցը խոսել է նաեւ ԱլԳ ձեռքբերումների մասին, որոնց շարքում են ԵՄ եւ արեւելյան գործընկերների միջեւ կնքված կարեւոր համաձայնագրերը։ Ի մասնավորի՝ նա անդրադարձել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին եւ հայտնել է այս փաստաթղթի կիրարկման, վավերացման եւ ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ներկա փուլի մասին։ Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը ցուցաբերել է հանձնառություն եւ քաղաքական կամք՝ ապահովելու ՀԸԳՀ արդյունավետ կիրարկումը, ինչը կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող կարեւոր գործոն է։ Նա նաեւ ընդգծել է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը։
Ավետ Ադոնցը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է 20 արդյունք մինչեւ 2020 թվականը փաստաթղթի կայուն իրականացմանը եւ դրա արդյունքների արդյունավետ ապահովմանը։ Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու ԱլԳ 10-ամյակի տոնակատարմանը։
Տարածաշրջանային կայունության եւ անվտանգության առնչությամբ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ խաղաղության գործընթացի ներկա փուլում Հայաստանն առավել քան երբեւէ ակնկալում է կշռադատված եւ հավասարակշռված դիրքորոշում։ Նա հավելել է, որ մենք լիովին հավատացած ենք, որ ԵՄ շարունակաբար աջակից կլինի խաղաղության գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, եւ որ մենք բարձր ենք գնահատում այդ դիրքորոշումը, քանզի կասկածից վեր է, որ ցանկացած շեղում այս չեզոք եւ անաչառ դիրքորոշումից եւ ձեւակերպումներից, հատկապես կարգավորման գործընթացի այս նուրբ փուլում կարող է լրջորեն սպառնալ ոչ միայն բանակցություններին, այլ նաեւ տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար