Ստուգումներ են սկսվել Ծառուկյանի նաեւ այլ ընկերություններում
«Հրապարակ» թերթը գրում է.
««Առինջ մոլից» բացի, վերջին երկու օրերին ստուգումներ են սկսվել նաեւ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող ԱԳԼՃԿ-ներում։ Մասնավորապես, ստուգումներ են իրականացվում «Մուլտի գազ» եւ «Մուլտի լիոն» գազալցակայանների ցանցերում, որը պատկանում է Ծառուկյան ընտանիքին, սակայն հավատարմագրային կառավարման է հանձնված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։
«Ինչ-որ հաղորդագրություն է եղել, որի հիման վրա էլ ստուգումներ են իրականացնում»,- ասաց Իվետա Տոնոյանը։ Տոնոյանը կապ է տեսնում Գագիկ Ծառուկյանի օրերս ԱԺ-ում հնչեցրած սուր քննադատության եւ այդ ստուգումների միջեւ։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Ծառուկյանը հայտարարեց, որ Փաշինյանի թիմը չի կարողանում իր առջեւ դրված գործառույթներն իրականացնել, քննադատեց նաեւ մանր եւ միջին բիզնեսը ճնշելու, հարկային նոր պարտավորություններ ավելացնելու իշխանության մտադրությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար