Բոլոր գողականները, դանակով հարց լուծողները, պպզածները կպառկեն ասֆալտին․ Նիկոլ Փաշինյան
Եթե որևէ մեկը որևէ տեղ փորձի դանակահարությամբ հարց լուծել, բոլորը կպառկեն ասֆալտին։ Այսօր Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։
«Բոլոր գողականները, դանակով հարց լուծողները, պպզածները կպառկեն ասֆալտին, որևէ մեկը չփորձի թպրտալ, չչարաշահեն մեր համբերությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հարցին, որ դանակահարության մեջ մեղադրվող որոշ անձինք կալանքի տակ են, վարչապետը նշեց, որ ՀՀ-ում տասնյակ տարիներ խնդիր է եղել քրեակատարողական հիմնարկներում՝ կալանավորները քնելու տեղ չեն ունեցել։
«Արդեն 7-8 ամիս է՝ ինչ այդ պրոբլեմը մեր երկրից վերացած է։ Ինչո՞ւ, որովհետև ամեն ձու գողացողի ամիսներով կալանքի տակ չենք պահում, այդ թվում նաև դանակահարություն անող որոշ անձինք կարող են լինել դրում, եթե քննիչը գնահատի, որ նրա վարքը նորմալ է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպում է հայ համայնքի հետ: Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման համար նախատեսված սենյակը շատ փոքր էր, ինչի պատճառով էլ վարչապետը դուրս եկավ, որ կարողանա պատասխանել բոլոր հարցերին։ ՀՀ վարչապետը Ստրասբուրգում է, որտեղ մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար