Անասնապահության անկումը շարունակվում է, իշխանություններն էլ որեւէ քայլ չեն կատարում. Հրաչյա Բերբերյան
Անասնապահության անկումը շարունակվում է, իշխանություններն էլ որեւէ քայլ չեն կատարում։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։
«Մինչ նոր բան են մտածել`վարկային կոմպոնենտով, 10 տարի առաջ նույնը Գյուղնախարարություն էր անում, այն էլ այն ժամանակ վարկային տոկոս չկար, Գյուղնախարարությունը ձեռք էր բերում, տրամադրում էր, հետո գումարը վերականգնում էր։ Այստեղ բանկերը գումարներ են աշխատում գյուղացիների հաշվին։ Խոսում եք նոր մոտեցման մասին, սա՞ է նոր մոտեցումը։ Հիմա գյուղացին պետք է բանկին էլ տոկոսադրույք տա, որ այդ անասունները ձեռք բերի»,–նշեց նա։
Գյուղատնտեսը վստահ է՝ անասնագլխաքանակ ներկրելը սխալ ուղղություն է. «Վերջին անգամ Մերձբալթիկայից որակական հատկանիշները կորցրած մի քանակություն ներկրեցին Հայաստան, դրանցից մի քանիսն էլ անկում ունեցան ու ոչ մեկն էլ պատասխան չկրեց: Կարծում եմ, որ անասնագլխաքանակ ներկրելը սխալ ուղղություն է, տոհմային գործը անասնագլխաքանակ ներկրելը չի, այլ արհեստական սերմանավորումն է, պահելու նոր տեխնոլոգիան է, կերի նոր ռացիոնի մշակումն է, որը չի արվում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է «ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար