Ալեքսանդր Սարգսյանը հանդիպել է Չեխիայում ձերբակալված որդուն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, այս ընթացքում հանդիպել է Չեխիայում ձերբակալված իր որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11–ին դատարանում լրագրողներին հայտնեց Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկ Սարգսյանը։
Վերջինս հայտնեց, որ տեղյակ չէ մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե Նարեկ Սարգսյանը քաղաքական ապաստան է հայցել Չեխիայի իշխանություններից։
Հայկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ չէ նաև եղբոր արտահանձնման գործընթացից։
Հարցին, թե հայրը եղբոր մասին որևէ բան չի՞ հայտնում իրեն, Սարգսյանը պատասխանեց. «Հեռախոսով չենք խոսում այդ մասին»։
Հիշեցնենք, որ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Չեխիայի դատարանը կասեցրել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` Ֆրանկլին Գոնսալես-Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործի քննությունը եւ նրան տեղափոխել են փախստականների ճամբար: Թերթի տեղեկություններով՝ մոտ օրերս Նարեկ Սարգսյանին քաղաքական ապաստան կտրամադրեն։
Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: 2018թ. հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար