ԼՂ հարցով պետք է զբաղվի բացառապես Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ. Փաշինյան
Հակամարտությունները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության ու բովանակության մեջ. որեւէ կոնֆլիկտի մասին դատողություններ անել առանց դրա ծագումը, պատճառները էությունն ու առանձնահատկությունները հասկանալու, նշանակում է խաղալ մարդկային կյանքերի ու ճակատագրերի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա է պատճառը, որ մենք համարում ենք, որ ԼՂ հակամարտության հարցով պետք է զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ, որովհետեւ միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն այսօրվա վիճակին, այլ ողջ պատմությանը, բանակցությունների նրբություններին դրանց մեկնարկի օրից:
Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի երկխոսության հարթակ ձեւավորելու համար: Մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որ համանախագահության ձեւաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ»,-ընդգծեց Փաշինյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար