Մեքենայի դիմապակու վրա որևէ տիպի մգեցվածություն չի թույլատրվելու
ՀՀ կառավարությունն ապրիլի 11-ի նիստում որոշում կայացրեց «ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Ըստ նախագծի՝ այսուհետ՝
1. կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը,
2. շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին,
3. մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ,
ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար կսահմանվեն առանձին պահանջներ, մասնավորապես՝ դրանց վրա սպիտակ հիմնագույնի փոխարեն կկիրառվի դեղին հիմնագույնը,
խաչմերուկի տարածքը ցույց տալու համար կսահմանվի առանձին գծանշում,
կհանվի հաշվառման համարանիշերի թվերը և տառերը թափքի հետնապատին կրկնելու պահանջը և փոխարենը կսահմանվի, որ հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին,
կսահմանվեն հեծանվորդների, ինչպես նաև հիբրիդային ավտոմոբիլների երթևեկության կարգավորման նոր կանոններ և ճանապարհային նշաններ:
Օսիպյանը հայտնեց, որ մգեցված դիմապակիներ, թաղանթապատում չեն թույլատրելու, կա սահմանված տոկոս, միայն դա է թույլատրվելու:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևորեց երեխաների տեղափոխման կարգի փոփոխությունը:
«Մանկական տրավմատիզմը համարվում է աշխարհում հանրային առողջապահական կարևոր խնդիր: Այս որոշումը փորձելու է լուծել այդ դեպքերի քչացման հարցը, որ երեխաներին ավելի անվտանգ տեղափոխենք և չունենանք դժբախտ դեպքեր»,- ասաց նա:
Նիստը վարող, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մինչև 7 տարեկանների դեպքում՝ քարսիթի, 7-12-ի դեպքում՝ ամրագոտու պահանջ է դրվում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ բարձրաձայնեց և ուշադրություն հրավիրեց անցումների առջև թեքահարթակների անցումը փակելու խնդրի վրա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար